ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Եկամուտների հայտարարագիր
մարտի 02, 2026

Եկամուտների հայտարարագրում․ նոր շեմեր և ժամկետներ

2025 թվականի հաշվետու տարվա համար տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ:

Կառավարության որոշմամբ՝ մի շարք եկամուտների համար սահմանված հայտարարագրման ոչ ենթակա շեմը նախկին 300,000 դրամի փոխարեն դարձել է 1 միլիոն դրամ: Սա նշանակում է, որ եթե նախորդ տարվա ընթացքում ստացել եք մինչև 1 միլիոն դրամի նվիրատվություն, ժառանգություն կամ օտարել եք անձնական գույքը մեկ այլ ֆիզիկական անձի, ապա այդ գումարները հայտարարագրելու անհրաժեշտություն չկա:

Անկախ գումարի չափից՝ հայտարարագրման ենթակա չեն նաև․

  • կուտակային կենսաթոշակային հատկացումները,
  • զինծառայողների դրամական ապահովությունը,
  • դոնորության վճարները,
  • ստացված վարկերը,
  • պետական պարգևները:

Հիշեցնենք, որ եթե նախորդ՝ 2025 թվականի ընթացքում կրթական կամ առողջապահական ծախսեր եք կատարել, ապա եկամուտների հայտարարագրման ժամանակ կարող եք դիմել և հետ ստանալ այդ ծախսերից վճարած եկամտային հարկը՝ առավելագույնը 100,000 հազար դրամ։

Հայտարարագրման գործընթացի և արտոնությունների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Եկամուտների հայտարարագրում. ի՞նչ է պետք անել» ուղեցույցում:

Այս էջը օգտակա՞ր էր