ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթեվեկություն
հունիսի 25, 2025

Հատուկ փաստաթուղթ 5-ից ավելի ուղևորների համար Վրաստան մեկնելիս

2025 թվականի հուլիսի 1-ից Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ՀՀ համարանիշներով մասնավոր ավտոբուսների, տաքսիների, ինչպես նաև ընտանիքով և անձնական մեքենայով ճամփորդելիս պետք է լրացնել ուղևորների պարտադիր ցանկ։ 

Ուղևորների ցանկը պարտադիր է լրացնել 5-ից ավելի ուղևոր ունենալու դեպքում՝ անկախ քաղաքացիությունից։

Ուղևորների ցանկը անհրաժեշտ է լրացնել առցանց, իսկ վարորդը պետք է ունենա տպագրված տարբերակը ողջ ճանապարհի ընթացքում։ Ուղևորների ցանկի ձևանմուշը և լրացման կարգը հնարավոր է ներբեռնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքից։

Այս նոր կանոնը ներդրվում է 2 երկրների միջև կնքված համաձայնագրի հիման վրա, որը կօգնի․

  • պարզեցնել սահմանային ծառայություններին ուղևորների վերահսկումը, 
  • բացառել ապօրինի ուղևորափոխադրումները,
  • բարելավել սահմանային անցումների գործընթացը։
Այս էջը օգտակա՞ր էր