Երթեվեկություն
հուլիսի 07, 2026

Հուլիսի 6-ից վարորդները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար

Հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում նոր կարգ, ըստ որի՝ խախտումների պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները կարող են վերականգնել վկայականը՝ առանց նոր քննություններ հանձնելու՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում:

Վարորդական իրավունքի վերականգնման համար պետական տուրքը 50,000 դրամ է։

Վկայականը ստանալուց հետո վարորդին 1 տարի ժամկետով տրվում է 6 բալ՝ սովորական 13-ի փոխարեն։ 1 տարվա ընթացքում բալերը սպառելու դեպքում վարորդը կրկին կզրկվի վարելու իրավունքից։ 

Կարգը տարածվում է նաև 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքից զրկված այն անձանց վրա, ովքեր դեռ չեն վերականգնել այն։

Հետագայում վարորդական իրավունքից կրկին զրկվելու դեպքում այն հնարավոր կլինի վերականգնել միայն քննություններ հանձնելուց հետո։

Կարգը չի վերաբերում դատարանի որոշմամբ վարորդական իրավունքից զրկվելու դեպքերին։

Բալային համակարգի, տուգանքների համար գործող զեղչերի մասին բոլոր տեղեկությունները և այլ օգտակար հղումներ ներկայացված են ուղեցույցում։

Այս էջը օգտակա՞ր էր