հուլիսի 03, 2026
Հուլիսի 6-ից վարորդները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար
Հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում նոր կարգ, ըստ որի՝ խախտումների պատճառով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները կարող են վերականգնել վկայականը՝ առանց նոր քննություններ հանձնելու՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում:
Վարորդական իրավունքի վերականգնման համար պետական տուրքը 50,000 դրամ է։
Վկայականը ստանալուց հետո վարորդին 1 տարի ժամկետով տրվում է 6 բալ՝ սովորական 13-ի փոխարեն։ 1 տարվա ընթացքում բալերը սպառելու դեպքում վարորդը կրկին կզրկվի վարելու իրավունքից։
Կարգը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրավունքից զրկված այն անձանց վրա, ովքեր դեռ չեն վերականգնել այն։
Հետագայում վարորդական իրավունքից զրկվելու դեպքում այն հնարավոր կլինի հետ ստանալ միայն քննություններ հանձնելուց հետո։
Կարգը չի վերաբերում դատարանի որոշմամբ վարորդական իրավունքից զրկվելու դեպքերին։