ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ
դեկտեմբերի 30, 2025

2% հետվճար՝ ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով վճարելիս

2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում ինքնաշխատ կերպով կստանաք հետվճար՝ 2%-ի չափով, եթե՝ 

  • ունեք ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք,
  • ունեք Ձեր անունով բացված հաշիվ, որին կցված է ԱՐՔԱ վճարային քարտ

Հետվճարը կտրամադրվի 1000 դրամը գերազանցող անկանխիկ գնումների դեպքում:

Մեկ գործարքի համար հետվճարի առավելագույն չափը սահմանված է 6000 դրամ։

Ամսական հնարավոր է հետ ստանալ մինչև 60 000 դրամ:

Հետվճարը չի վերաբերում՝ 

  • կոմունալ վճարներին,
  • կապի ու ՏՏ ոլորտի վճարումներին,
  • բարձր ռիսկային վճարակետերում կատարված գործարքներին,
  • ԱՐՔԱ վճարային համակարգի նվեր կամ մեկ անգամյա օգտագործման քարտին։

 

Այս էջը օգտակա՞ր էր