Կրթություն
օգոստոսի 18, 2026
Երևանի դպրոցները կանցնեն 6-օրյա ռեժիմի․ աշնանային արձակուրդը կտևի 2 շաբաթ
Երևանում կայանալիք COP17 միջոցառմամբ պայմանավորված՝ փոփոխություններ են նախատեսվում մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ուսումնական գործընթացում` համաձայն որի հոկտեմբերի 19-30-ը ներառյալ Երևանի դպրոցներում դասեր չեն կազմակերպվի։ Ուսումնական պլանով նախատեսված ժամերը լրացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ից սկսած՝ 5 շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով:
Այս փոփոխության արդյունքում աշակերտների աշնանային արձակուրդը կերկարաձգվի՝ 1 շաբաթվա փոխարեն տևելով 2 շաբաթ (հոկտեմբերի 19-30-ը)։
ՀՀ-ում դպրոցական կրթության վերաբերյալ մանրամասները ներկայացված են ուղեցույցում։
Այս էջը օգտակա՞ր էր