Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
մարտի 05, 2025
Ավտոմեքենայի մասին բոլոր հարցերի պատասխանները՝ 1 ուղեցույցում
Ավտոմեքենա գնելու կամ վաճառելու, վարորդական իրավունք ստանալու քննությունները հանձնելու, ավտոմեքենան ապահովագրելու մասին հարցերը մշտապես արդիական են։
Ծառայությունների ազգային հարթակում հասանելի են ավտոմեքենայի ձեռքբերմանը, վարմանը և շահագործմանը վերաբերող բոլոր հարցերի պատասխանները։
Նախ՝ վարորդական վկայական ստանալու համար անհրաժեշտ է հանձնել 2 քննություն՝ տեսական և գործնական։ Քննությունների անցկացման կարգի և դրանց մասնակցելու համար անհրաժեշտ նախապայմանների մասին մանրամասները ներկայացված են «Ինչպե՞ս ստանալ վարորդական իրավունք» ուղեցույցում։
Եթե որոշել եք մեքենան գնել արտասահմանյան շուկայից, ապա այդ գործընթացը կապված է լինելու հավելյալ փաստաթղթերի հավաքման, վճարումներին և մաքսազերծմանը վերաբերող այլ կարևոր գործընթացների հետ։ Այս ամենին տեղեկանալու համար կարող եք կարդալ «Ինչպե՞ս արտասահմանից ներմուծել ավտոմեքենա և մաքսազերծել այն» ուղեցույցը։
Մեքենան գնելուց հետո այն շահագործելու համար անհրաժեշտ կլինի իրականացնել հետևյալ գործողությունները՝
- Մեքենայի հաշվառում․ կարդացեք «Ինչպե՞ս հաշվառել ավտոմեքենան» ուղեցույցը
- Մեքենայի ապահովագրություն․ կարդացեք «Ինչպե՞ս ապահովագրել ավտոմեքենան» ուղեցույցը
- Ճիշտ երթևեկություն․ կարդացեք «Ինչպե՞ս երթևեկել Հայաստանում» ուղեցույցը
Իսկ եթե որոշել եք վաճառել մեքենան, ապա այդ դեպքում ևս հարթակում կգտնեք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները՝ կարդալով «Ինչպե՞ս վաճառել ավտոմեքենան» ուղեցույցը։
Մեքենայի և երթևեկության հետ կապված մնացած հարցերի պատասխանները կարող եք գտնել «Ավտոմեքենայի ձեռքբերում և վարորդական իրավունքի ստացում» կյանքի իրադարձության էջում։