ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
դեկտեմբերի 19, 2024

Աջակցություն անհուսալի վարկեր ունեցող անձանց

2025 թվականի փետրվարի 1-ից անհուսալի վարկեր ունեցող անձինք կարող են դիմել անհուսալի վարկերի մարման աջակցություն ստանալու համար։ Վարկերի անհուսալիության ժամկետը պետք է լինի նվազագույնը 3 տարի, իսկ դրանց մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 միլիոն դրամը։ Աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է լինել գրանցված աշխատող։

Այն անձինք, որոնց վարկերի հանրագումարը գերազանցում է 1 միլիոն դրամը, կարող են օգտվել աջակցությունից, եթե մինչև ծրագրին դիմելը այդ հանրագումարը նվազեցնեն մինչև 1 միլիոն դրամ։

Շահառու դառնալու դեպքում աջակցությունը կտրամադրվի հետևյալ կերպով․

  • անձի եկամտային հարկը կուղղվի նրա վարկային պարտավորության մարմանը,

  • աշխատավարձից նախկին 50%-ի փոխարեն կբռնագանձվի 20%-ը (հարկադիր),

  • բանկերը մինչև 80%-ի չափով կզիջեն վարկերի գծով առաջացած տույժերը և տուգանքները:


Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դիմելուն հաջորդող ամսվա 1-ից՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով։


Ծրագրի շրջանակներում փետրվարի 1-ից գործարկվելու է թվային հարթակ, որի միջոցով անձը կարող է առցանց ներկայացնել իր դիմումը։

Այս էջը օգտակա՞ր էր