ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Զինվորական ծառայություն
հունիսի 04, 2026

Հայտնի են 2026 թվականի ամառային զորակոչի և զորացրման ժամկետները

Սահմանվել են շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների 2026 թվականի ամառային զորակոչի անցկացման և զորացրման ժամկետներն ու պայմանները։

  • Զորակոչի ժամկետը սահմանվել է 2026 թվականի հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։
  • Զորակոչիկներով զինված ուժերի համալրման բուն գործընթացը կազմակերպվելու է հունիսի 29-ից օգոստոսի 15-ը։
  • Ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումն ու այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակումը կսկսվի հունիսի 24-ից և կտևի մինչև օգոստոսի 15-ը։

Ամառային զորակոչի շրջանակներում ծառայության կմեկնեն ՀՀ արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ նախկինում տրված տարկետման ժամկետը դադարում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։

Զորակոչին կմասնակցեն նաև իգական սեռի այն քաղաքացիները, որոնք մինչև 2026 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում են ներկայացրել։

Այս էջը օգտակա՞ր էր