Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
մարտի 05, 2025
Երթևեկության նոր կանոններ և տուգանքներ․ անվադողերը փոխելու ժամանակն է
Դեկտեմբերի 10-ից ուժի մեջ կմտնի Կառավարության նոր որոշումը, ըստ որի` նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ ամառային անվադողերով երթևեկության դեպքում սահմանվում է 5,000 դրամ տուգանք, իսկ ժամանակահատվածում ամառային անվադողերով երթևեկության հետևանքով առաջացած ճանապարատրանսպորտային պատահարի դեպքում՝ 20,000 դրամ տուգանք։
Որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ տրանսպորտային միջոցի շահագործումն կարգելվի, եթե․
-
նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չլինեն ձմեռային անվադողեր,
-
սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհների պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշակարի մնացորդի բարձրությունը լինի 4 միլիմետր և դրանից պակաս (մաշված չլինի),
-
ամռան ամիսներին տրանսպորտային միջոցները երթևեկեն բութակային հակասահքային անվադողերով (օրինակ՝ ձմեռային երթևեկության համար սահմանված հավելյալ շղթա):
ՀՀ-ում երթևեկության կանոնների, գործող վարչական տուգանքների, հնարավոր զեղչերի և օգտակար հավելվածների վերաբերյալ մանրամանսերը ներկայացված են «Ինչպե՞ս երթևեկել Հայաստանում» ուղեցույցում։