ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Թվային նույնականացում
հուլիսի 28, 2025

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ՝ ռեզիդենտ օտարերկրացիներին

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ։

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ձեռք բերելու համար օտարերկրացիները պետք է ունենան Հանրային ծառայությունների համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևէ մեկը՝

  • ժամանակավոր կացության քարտ,
  • մշտական կացության քարտ,
  • հատուկ անձնագիր,
  • բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։


«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ունենալու համար անհրաժեշտ է՝ 

  • նշված փաստաթղթերից որևէ մեկով 1 անգամ մոտենալ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործող Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ՝ օտարերկրացիների հաշվառման համակարգում նույնականացման վերաբերյալ համապատասխան նշում կատարելու համար,
  • այնուհետև կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին կարող է մոտենալ նախընտրելի Բջջային կապի օպերատորի գրասենյակ (Ucom, Viva MTS, Team Telecom) և ձեռք բերել «ԵսԵմ» բջջային ID SIM քարտ։

Ուշադրություն
Գրասենյակ կարող են չայցելել 2024թ. օգոստոսի 23-ից հետո workpermit.am հարթակի միջոցով անձամբ կացության քարտ կամ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի քարտ ստացած օտարերկրացիները, ովքեր ստացել են էլեկտրոնային նամակ («ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու հնարավորության վերաբերյալ)։

«ԵսԵմ» բջջային ID SIM քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ստորև նշված փաստաթղթերը՝

  • վավեր կացության փաստաթուղթ,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • հանրային ծառայությունների համարանիշ։

Անհրաժեշտ կլինի քարտի վերաթողարկման համար վճարել 500 դրամ։ 

Այս էջը օգտակա՞ր էր