ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցության ծրագիր
մայիսի 07, 2026
Բնակարանային նոր աջակցություն զինծառայողներին
Կառավարությունը հաստատել է աջակցության նոր ծրագիր՝ ըստ որի զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները կարող են ձեռք բերել բնակարան հիփոթեքային վարկավորման միջոցով։ Պետությունը ամբողջովին հոգում է ֆինանսական ծախսերը։
Ծրագիրն ընդգրկում է շուրջ 2,850 շահառուի: Նրանց թվում են․
- պայմանագրային զինծառայողները,
- զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողները,
- զոհված զինվորների ընտանիքի անդամները։
Շահառուները հնարավորություն ունեն ընտրելու իրենց ապագա բնակարանը։ Ձեռք բերված տունը հնարավոր չի լինի վաճառել կամ օտարել առաջիկա 10 տարիների ընթացքում։
ՀՀ զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված բնակարանային, ֆինանսական և բժշկական աջակցության ծրագրերը ներկայացված են «Ի՞նչ աջակցություն է տրամադրվում զինծառայողներին և նրան ընտանիքի անդամներին» ուղեցույցում։
Այս էջը օգտակա՞ր էր