ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն
մարտի 20, 2025

Առանց քննությունների վարորդական վկայական ՀՀ երկքաղաքացիներին

2025 թվականի մարտի 6-ից ՀՀ երկքաղաքացիները ՀՀ ազգային վարորդական վկայական կստանան 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տեսական և գործնական քննություններ հանձնելու կարիք չի լինի։

Ավելին՝ ազգային վկայականը ստանալիս օտարերկրյա պետության վարորդական վկայականը չի կորցնի իր իրավական ուժը։

Այս կարգավորումը գործում է այն երկրների կողմից տրամադրված վարորդական վկայականների դեպքում, որոնք սահմանված են «Ճանապարհային երթևեկության մասին» Վիեննայի կոնվենցիայով։

Իսկ այդ երկրների քաղաքացիները, որոնք չունեն ՀՀ քաղաքացիություն, պետք է իրենց երկրի վարորդական վկայականը փոխանակեն հայկականով, ինչը տևում է 2-4 ամիս, իսկ ՀՀ վարորդական վկայական ստանալուց հետո օտարերկրյա վկայականը կորցնում է իրավական ուժը։

Օտարերկրյա վարորդական վկայականը հայկականով փոխանակելու, իսկ երկքաղաքացիների դեպքում՝ ՀՀ վարորդական վկայական ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ ուղեցույցում։ 

 

Այս էջը օգտակա՞ր էր