Ինչպե՞ս ստանալ ֆինանսական աջակցություն կամ հատուցում
Ուղեցույցում մանրամասն ներկայացված են զինվորական հաշմանադամության կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունների և հատուցումների ծրագրերը՝
- ֆինանսական աջակցություն հաշմանդամություն ունեցող կամ զոհված զինծառայողների ընտանիքին,
- ֆինանսական հատուցում զինծառայողին, նրա ընտանիքի անդամին և դրոշմանիշային վճարի վերադարձ ԶԻՆԱՊԱՀԻՑ։
Ֆինանսական աջակցություն հաշմանդամություն ունեցող զինծառայողին կամ զոհված զինծառայողի ընտանիքին
Ծրագրի շրջանակներում պետությունը տրամադրում է միանվագ ֆինանսական աջակցություն, որը նախատեսված է․
- ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի համար,
- զինվորական ծառայության ժամանակ զոհված զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար,
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի և ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքների անդամների համար։
Հատուցում ԶԻՆԱՊԱՀԻՑ
ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը կայուն ֆինանսական հատուցումներ է տրամադրում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և խորը կամ ծանր աստիճանի ֆունկցիոնալ սահմանափակումով հաշմանդամություն ձեռք բերած կամ 1-ին ու 2-րդ խմբի զինծառայողներին:
Այս էջը օգտակա՞ր էր