ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս կատարել նվիրատվություն

Նվիրատվությունը ամենատարածված գործարքներից է, որը թույլ է տալիս անհատույց կերպով գույք կամ իրավունք փոխանցել մեկ այլ անձի։ Ուղեցույցում ներկայացված են.

Այս ուղեցույցը նախատեսված է օգնելու ձեզ հասկանալ գործընթացի քայլերը՝ սկսած նոտարական վավերացումից մինչև սեփականության իրավունքի պետական գրանցում:

Նվիրատվության ձևակերպում

Նվիրատվությունը պայմանագիր է՝ ըստ որի մի մարդ (նվիրատուն) մեկ ուրիշին (նվիրառուին) անվճար հանձնում է գույք, գույքային իրավունք, կամ ազատում է պարտքից։

Եթե նվիրատվության կատարելիս նվիրատուն դրա դիմաց ստանում է ինչ-որ բան, դա արդեն չի համարվում նվիրատվություն, այլ փոխանակում կամ այլ տեսակի գործարք։

Ֆիզիկապես դիմել սեփականության իրավունքը նոտարական վավերացմամբ գրանցելու համար
Իմանալ ավելին
Առցանց դիմել սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելու համար
Սկսել

Նվիրատվության փոփոխություն

փստաթուղթ, կնիք

Արգելքներ և սահմանափակումներ

Օրենքը արգելում է կատարել նվիրատվություն․

  • անչափահաս կամ անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց ծնողների կամ խնամակալների կողմից,
  • պետական կամ տեղական ինքակառավարման ծառայողների համար, եթե դա կապված է նրանց պաշտոնի հետ,
  • 2 առևտրային կազմակերպությունների միջև։
Բաժինը կազմվել է՝ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի։
Այս էջը օգտակա՞ր էր