ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպե՞ս ստանալ ֆինանսական աջակցություն
Ուղեցույցում մանրամասն ներկայացված են զինվորական հաշմանադամության կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին տրամադրվող ֆինանսական աջակցությունների ծրագրերը՝
- Ֆինանսական աջակցություն հաշմանդամություն ունեցող կամ զոհված զինծառայողների ընտանիքին,
- Ֆինանսական հատուցում զինծառայողների կյանքի կամ առողջության վնասների համար «Զինապահ»-ից։
Ֆինանսական աջակցություն հաշմանդամություն ունեցող զինծառայողին կամ զոհված զինծառայողի ընտանիքին
Ծրագրի շրջանակներում պետությունը տրամադրում է միանվագ ֆինանսական աջակցություն, որը նախատեսված է․
- ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի համար,
- զինվորական ծառայության ժամանակ զոհված զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար,
- հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի և ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքների անդամների համար։
Այս էջը օգտակա՞ր էր