Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ինչպես ակտիվացնել նույնականացման քարտի հավաստագրերը
Ուշադրություն
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր նույնականացման քարտ ստացել են 2023 թվականի փետրվարի 15-ից, էլեկտրոնային ստորագրության և նույնականացման հավաստագրեր կարող են ձեռք բերել բոլոր բջջային օպերատորներից։
ՀՀ քաղաքացիների նույնականացման քարտն օգտագործվում է.
- էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման համար
- նույնականացման համար (այդ թվում՝ ինտերնետային կայքերում)
Քարտը պարունակում է երկու հավաստագիր՝
- Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիր
- Նույնականացման հավաստագիր
Երկու հավաստագրերի ակտիվացման համար անհրաժեշտ է.
- Նույնականացման քարտը և քարտի հետ տրամադրված ծրարը, որտեղ նշված են PIN և PUK կոդերը
- Նույնականացման քարտ ընթերցող սարք, որը հնարավոր է ձեռք բերել վաճառակետերից
- CryptoCard Monitor ծրագրերը (ինչպես տեղադրել)
Տես նաև տեսաուղեցույցը
Գործողությունների մանրամասն նկարագրություն.
Քայլ 1. Բացեք ծրարը և համոզվեք, որ «Document number» թիվը համապատասխանում է Ձեր նույնականացման քարտի համարին և PIN ու PUK կոդերը ընթեռնելի են:
Քայլ 2. Տեղադրեք Ձեր նույնականացման քարտը ընթերցող սարքի մեջ:
Տեղադրեք քարտը ընթերցող սարքի մեջ և սպասեք մինչ Crypto Card Monitor նշանը ակտիվանա` եռանկյունաձև դասավորված կլորակները պետք է պտտվեն՝ սկզբում դեղին գույնի, ապա՝ կարմիր։
Քայլ 3. Կրկնակի սեղմեք մկնիկի ձախ կոճակը կարմիր, եռանկյունաձև դասավորված նշանի վրա՝ էկրանի ներքևի աջ անկյունում։
Քայլ 4. Ընտրեք ARMID (AuthPIN) տողը՝ այն վերաբերում է Ձեր նույնականացման հավաստագրին։
Քայլ 5. Սեղմեք Activate կոճակը։
Քայլ 6. Քարտի հետ տրամադրված ծրարում նշված PUK կոդը մուտքագրեք Initial PUK դաշտում։
Քայլ 7. New PIN դաշտում մուտքագրեք նույնականացման նոր գաղտնաբառ (նոր PIN կոդ)։ PIN-ը պետք է բաղկացած լինի առնվազն 4 նիշից։
Քայլ 8. Կրկին մուտքագրեք Ձեր նոր PIN կոդը confirm դաշտում։
Քայլ 9. Սեղմեք ОК կոճակը։
Քայլ 10. Կրկին սեղմեք ОК կոճակը նոր բացված պատուհանում։
Քայլ 11. Ընտրեք ARMID (SignPIN) տողը՝ այն վերաբերում է Ձեր էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրին։
Քայլ 12. Սեղմեք Activate կոճակը։
Քայլ 13. Քարտի հետ տրամադրված ծրարում նշված PUK կոդը մուտքագրեք Initial PUK դաշտում։
Քայլ 14. New PIN դաշտում մուտքագրեք ստորագրության նոր գաղտնաբառ (նոր PIN կոդ)։ PIN-ը պետք է բաղկացած լինի առնվազն 4 նիշից։
Քայլ 15. Կրկին մուտքագրեք Ձեր նոր PIN կոդը confirm դաշտում։
Քայլ 16. Սեղմեք ОК կոճակը։
Քայլ 17. Սեղմեք ОК կոճակը։
Վերջին քայլ։ Հեռացրեք քարտը ընթերցող սարքից և կրկին տեղադրեք ընթերցող սարքի մեջ։ Սպասեք մինչև հայտնվի հավաստագրերի տեղադրման մասին հաղորդագրությունները։
Ուշադրություն
Նույնականացման քարտի միջոցով առցանց նույնականացումն ու էլեկտրոնային թվային ստորագրության ակտիվացումը անվճար են։