Հերթագրումը Երևանում
Քայլ 1
Գրանցվիր կայքում
Երեխային մանկապարտեզում հերթագրելու համար գրանցվիր yes.yerevan.am կայքում կամ մուտք գործիր, եթե արդեն գրանցված ես։
Քայլ 2
Ընտրիր մանկապարտեզը
Գրանցվելուց հետո՝
- բացվող պատուհանում ընտրիր «Մանկապարտեզներ» բաժինը,
- ցանկից ընտրիր նախընտրելի մանկապարտեզը,
- սեղմիր «Հերթագրում» կոճակը։
Քայլ 3
Կցիր երեխային
Հերթագրումից հետո՝
- սեղմիր «Շարունակել» կոճակը,
- կցիր երեխային/ներին՝ լրացնելով պահանջվող տվյալները,
- ստորագրիր դիմումը։
Քայլ 4
Հետևիր դիմումի կարգավիճակին
Երեխայի հերթագրման մասին տեղեկությունը անմիջապես հասանելի կլինի անձնական էջում։
Հերթագրումը մարզերում
Քայլ 1
Այցելիր համայնքապետարանի կայք
Ընտրիր, թե որ համայնքի մանկապարտեզում ես ցանկանում հերթագրել երեխային։
Քայլ 2
Լրացրու երեխայի տվյալները
Մուտքագրիր երեխայի ծննդյան վկայականի տվյալները և սեղմիր «Հաջորդ» կոճակը։
Քայլ 3
Ընտրիր մանկապարտեզը
Անհրաժեշտ է ընտրել նախընտրելի մանկապարտեզն ու կցել պահանջվող փաստաթղթերը։
Քայլ 4
Հետևիր դիմումիդ ընթացքին
Ուղարկելուց հետո համայնքապետարանի կայքի «Մանկապարտեզներ», ապա «Դիմումներ» բաժնում կարող ես հետևել դիմումիդ կարգավիճակին։
Մանկապարտեզները՝ ըստ մարզերի
Նկատի ունեցեք, որ ստորև ներկայացված հղումները համայնքների բոլոր մանկապարտեզների համար են։ Անհրաժեշտ տվյալները լրացնելուց հետո ցանկում կերևան տվյալ համայնքի բոլոր քաղաքների և գյուղերի մանկապարտեզները։
Երեխային Լոռու մարզի մանկապարտեզում հերթագրելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներից մեկով․
Երեխային Արագածոտնի մարզի մանկապարտեզում հերթագրելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներից մեկով․
Երեխային Տավուշի մարզի մանկապարտեզում հերթագրելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներից մեկով․