ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ինչպե՞ս գրանցել մտավոր սեփականությունը

Մտավոր սեփականություն են գիրքը, երաժշտությունը, դիզայնը, ծրագրային կոդը, լոգոն կամ ապրանքային նշանը և այլն։ Օրենքը թույլ է տալիս պաշտպանել մտավոր սեփականությունը, որպեսզի այլ անձինք չկարողանան դրանք օգտագործել առանց թույլտվության։

Ինչպե՞ս գրանցել մտավոր սեփականությունը

  1. Քայլ 1

    Ընտրեք մտավոր սեփականության տեսակը

    Որոշեք՝ ինչ եք ցանկանում գրանցել՝ ստեղծագործություն, լոգո, անվանում, թե արդյունաբերական նմուշ։ 

  2. Քայլ 2

    Կատարեք նախնական ստուգում

    Ստուգեք՝ արդյո՞ք նմանատիպ մտավոր սեփականություն արդեն գրանցված է կամ կա արյդո՞ք ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս մտավոր սեփականության օգտագործում։

  3. Քայլ 3

    Պատրաստեք փաստաթղթերը

    Հավաքագրեք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ 

  4. Քայլ 4

    Ներկայացրեք հայտը

    Դիմումը ներկայացվում է առցանց կամ ֆիզիկապես՝ կախված մտավոր սեփականության տեսակից։ 

  5. Քայլ 5

    Վճարեք պետական տուրքը

    Պետական տուրքի չափը կախված է մտավոր սեփականության տեսակից և հայտատուից։

  6. Քայլ 6

    Ստացեք գրանցման վկայականը

    Դիմումի դիտարկումից և հաստատվելուց հետո կստանաք պաշտոնական վկայական, որը հաստատում է ձեր իրավունքները։

Ի՞նչ է պետք իմանալ մտավոր սեփականության իրավունքը գրանցելիս

Ինչո՞ւ է կարևոր մտավոր սեփականության գրանցումը

Մտավոր սեփականության գրանցումն ունի տարբեր փուլեր ու դրանցից յուրանքանչյուրի համար օգտակար կլինի տիրապետել ոլորտի որոշ նրբություններին։ 

Մտավոր սեփականության գրանցման գործընթացը

Ո՞վ է համարվում մտավոր սեփականության իրավատերը

Իրավունքներ, խախտումներ և պաշտպանություն

Մտավոր սեփականության ի՞նչ տեսակներ կարելի է գրանցել

Գրանցման գործընթացը սկսելուց առաջ կարևոր է հասկանալ, թե որ տեսակին է պատկանում ձեր ստեղծածը։ Մտավոր սեփականության տեսակները 5-ն են՝

  • Ապրանքային նշան - բիզնեսի անվանում, լոգո, կարգախոս։
  • Գյուտեր - նոր տեխնիկական լուծումներ կամ գյուտեր։
  • Արդյունաբերական դիզայն - ապրանքի արտաքին տեսք, ձևավորում։
  • Աշխարհագրական նշումներ - աշխարհագրական նշում, ծագման տեղանուն, երաշխավորված ավանդական արտադրանք։
  • Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ - գրական, երաժշտական, գրաֆիկական ստեղծագործություններ։ 

 

Ապրանքային նշան

Առցանց գրանցել ապրանքային նշանը
Սկսել

Գյուտեր

Առցանց գրանցել գյուտը
Սկսել

Արդյունաբերական դիզայն

Առցանց գրանցել արդյունաբերական նմուշ
Սկսել

Հեղինակային իրավունք և հարակից իրավունքներ

Այս էջը օգտակա՞ր էր