Երևանի հանրային տրանսպորտի տոմս գնել հնարավոր է էլեկտրոնային եղանակով կամ ֆիզիկապես։
Էլեկտրոնային եղանակով տոմս հնարավոր է գնել հետևյալ տարբերակներից մեկով՝
- Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի կայքէջի միջոցով,
- TelCell Wallet բջջային հավելվածի միջոցով։
Ֆիզիկապես տոմս հնարավոր է գնել՝
- Երևանի մետրոպոլիտենի կայարաններում տեղադրված TelCell ինքնասպասարկման վճարային տերմինալներով կամ մետրոպոլիտենի դրամարկղից,
- TelCell ինքնասպասարկման վճարային տերմինալներով՝ տեղադրված Երևանի մետրոպոլիտենի կայարաններում կամ «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարակից այգու սկզբնամասում (Նալբանդյան փ․, 2/1) և «Ֆրանսիայի հրապարակին կից (Բաղրամյան պ․, 2/5) գտնվող Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում,
- TelCell-ի գրասենյակներից,
- վարչական շրջանի (թաղապետարան) գրասենյակներից։