Զինվորական հաշվառման ենթակա են 16 տարին լրացած արական սեռի ՀՀ քաղաքացիները։
Զինվորական ծառայությունը ՀՀ-ում
18-37 տարեկանում ՀՀ անձնագիր ստանալիս արական սեռի քաղաքացիները և երկքաղաքացիները ենթակա են զինվորական ծառայության։
Որոշ քաղաքացիների դեպքում գործում են զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքեր։
Զինվորական պարտավորությունից ազատված են կացության կարգավիճակ ունեցողները և օտարերկրացի այցելուները։
Զինվորական հաշվառում
Զինվորական հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- դիմում (լրացվում է տեղում),
- պարտավորագիր (լրացվում է տեղում),
- ինքնակենսագրություն,
- ծննդյան վկայականի պատճենը,
- ՀՀ անձնագրի պատճենը (առկայության դեպքում),
- 35×45 մմ չափսի 2 գունավոր նույնական լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
- բնակության վայրից տեղեկանք,
- ուսումնական հաստատությունից բնութագիր,
- առողջական վիճակի մասին փաստաթղթեր (առկայության դեպքում):
Զորակոչը տեղի է ունենում տարվա մեջ երկու անգամ՝
- Ձմեռային զորակոչը՝ հունվար–փետրվար ամիսներին,
- Ամառային զորակոչը՝ հունիս–օգոստոս ամիսներին։
Ուշադրություն
Սովորաբար, զորակոչը տեղի չի ունենում հաշվառումից անմիջապես հետո։ Հաշվառումը պարզապես քաղաքացուն գրանցում է պահեստազորում։
Վարժական հավաքների նպատակն է մարզել ռազմական ունակությունները պահեստազորում։ Նաև պատրաստում են մասնագիտական ու բարձրագույն կրթություն ունեցող սպաների (ենթասպայական կազմից)։
Հավաքները տևում են սովորաբար 15-25 օր։
Զինվորական ծառայություն
Զինվորական ծառայության տեսակներն են`
- ժամկետային` պարտադիր զինվորական ծառայություն 18 տարին լրացած կամ զորակոչված քաղաքացիների համար,
- պահեստազորային՝ մասնակցություն վարժական հավաքներին,
- զորահավաքային՝ հայտարարվում է միայն երկրում ռազմական դրության ժամանակ։
Զինվորական ծառայության հիմնականում ենթակա են՝
- 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները՝ մինչև 27 տարին լրանալը,
- գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները՝ մինչև 28 տարին լրանալը,
- պահեստազորի սպայական կազմը՝ մինչև 35 տարին լրանալը, որոնց մեջ մտնում են՝
- բուհում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած և որակավորված արական սեռի քաղաքացիները,
- կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համար դիմած իգական սեռի քաղաքացիները,
- մինչև 37 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր՝
- ՀՀ քաղաքացիություն են ստացել 27 տարին լրանալուց հետո,
- այլ պետությունում չեն անցել զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն:
Զինվորական ծառայության հիմնական ժամկետը 18 ամիս է (1․5 տարի)։
Ուշադրություն
Այն զինծառայողները, որոնք սկսել են ծառայությունը մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, կծառայեն 24 ամիս։
Զինվորական պարտավորությունը բաժանվում է երկու տարիքային խմբերի՝
- 18–27 տարեկան (հիմնական զորակոչման տարիքը), և պետք է ծառայեն բոլոր տղամարդիկ՝ ստանդարտ 18 ամսվա ժամկետով,
- 27–37 տարեկան, երբ տղամարդիկ այն ժամանակահատվածում՝
- ստանում են ՀՀ քաղաքացիություն,
- խուսափել են ծառայությունից։
Ուշադրություն
27-37 տարիքի տղամարդիկ կարող են ծառայել կրճատված ժամկետով՝ եթե կատարեն պետական վճար։
Իգական սեռի քաղաքացիները կարող են դիմել պարտադիր զինվորական ծառայության` մինչև 27 տարին լրանալը։ Իսկ ծառայության ժամկետը տևում է 6 ամիս։
Ծառաոյության համար պետք է դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը։
Ուշադրություն
Իգական սեռի քաղաքացիները կարող են դիմել կամավոր հիմունքներով, բայց պետք է պարտադիր ավարտեն ամբողջ ծառայությունը։
Զինվորական ծառայությունից ազատում կամ տարկետում
Ծառայությունից ազատվելու հիմքերն են՝
- ոչ պիտանի լինելը՝ մշտական առողջական խնդիրների պատճառով,
- ընտանեկան կորուստ ունենալը՝ եթե ընտանիքից անդամ մահացել է ռազմական պարտականություններ կատարելիս,
- ազատման տարիքի հասնելը՝ եթե մինչև 27 տարեկանը (շարքային) կամ 35 տարեկանը (սպա) անդադար եղել է օրինական տարկետում,
- կառավարական թույտվություն ունենալը՝ հատուկ ազգային շահերի կամ պատճառների համար,
- արտասահմանուն ծառայությունը կատարելը (ՀՀ քաղաքացիությունից առաջ)։
Ուշադրություն
Արտասահմանում կատարած ծառայությունը չի ընդունվում, եթե երկքաղաքացին ծառայության ժամանակ ուներ ՀՀ քաղաքացիություն։ Տվյալ երկքաղաքացին դեր ենթակա է զինծառայության ՀՀ-ում։
Տարկետում կարելի է ստանալ, երբ լինում են՝
- առողջական խնդիրներ (ժամանակավոր)։ Տարկետումը կլինի՝
- 1 տարի (վերականգնվող 3 անգամ),
- կամ 3 տարի (միանգամյա),
- ընտանեկան հանգամաքներ, որը ներառում է՝
- երկու կամ ավելի երեխա ունենալը,
- միայնակ ծնող և խնամողը լինելը,
- միակ խնամողը լինելը 65 տարեկանից բարձր, հաշմանդամություն ունեցող կամ օրենքով անգործունակ ճանաչված ծնողների,
- 28 շաբաթյա (6 ամիս) հղի կին ունենալը՝ երկրորդ երեխայով կամ երկվորյակներով,
- միակ խնամողը լինելը՝ անչափահաս կամ հաշմանդամություն ունեցող քրոջ կամ եղբոր,
- երկու կամ ավելի երեխա ունենալը,
- կրթության ծրագրեր (բակալավրի կամ մագիստրոսական ծրագրեր)։ Ավարտելուց հետո կարելի է ծառայել որպես սպա (սովորաբար մինչև 26 տարեկան),
- նշանակալի ձեռքբերումներ՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի կամ սպորտի ոլորտներում,
- հանրային ծառայություն։ Եթե անձը ազգային ժողովի պատգամավոր է, պաշտոնավարման ընթացքում ենթակա չի ծառայության:
Ծառայությունից ազատվելու վճարման կարգը
Ծառայությունից ազատման տեսակները և վճարման չափերն են՝
- 15 000 000 ՀՀ դրամ՝ ամբողջական ազատման դեպքում (0 ամիս),
- 8 000 000 ՀՀ դրամ՝ 1 ամիս ծառայելու դեպքում,
- 5 000 000 ՀՀ դրամ՝ 6 ամիս ծառայելու դեպքում,
- 2 500 000 ՀՀ դրամ՝ 12 ամիս ծառայելու դեպքում։
Միայն 27-ից 37 տարեկան տղամարդիկ կարող են պետական վճարում կատարել՝ զինվորական ծառայությունից ազատվելու համար։
Զինծառայությունից ազատվելու համար վճարումը սովորաբար կատարվում է այն զինկոմիսարիատում, որտեղ քաղաքացիները հաշվառված են։
Զինկոմիսարիատում տրամադրվում է քարտի համար, որպեսզի վճարումը կատարվի տեղում ։
Զինծառայությունը երկքաղաքացիների, օտարերկրացիների և կացության կարգավիճակ ունեցողների համար
Եթե երկքաղաքացին արտասահմանում ծառայելիս արդեն ուներ ՀՀ քաղաքացիություն, նա դեր ենթակա է զինծառայության ՀՀ-ում։
Եթե երկքաղաքացին ՀՀ քաղաքացիություն ստացավ արտահահմանում ծառայելուց հետո, նա ենթակա չե ծառայության ՀՀ-ում։
Ուշադրություն
Արտասահմանում կատարած ծառայությունը չի ընդունվում, եթե երկքաղաքացին ծառայության ժամանակ ուներ ՀՀ քաղաքացիություն։
ՀՀ քաղաքացիները , որոնք բնակվում են արտասահմանում, պետք է անցնեն զինվորական հաշվառում։ Այն հնարավոր է ՀՀ դեսպանատան կամ հյուպատոսարանի միջոցով։
Ոչ, կացության կարգավիճակ ունեցող անձինք ենթակա չեն զինվորական ծառայության։ Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցողները ենթակա չեն զինվորական ծառայության։
Ուղեցույցը կազմվել է համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի
Այս էջը օգտակա՞ր էր