Բնակարանի գնման իրավունքի պայմանագիրը․
- եռակողմ է, ստորագրվում է գույքը ձեռք բերողի, բանկի և կառուցապատողի միջև,
- իրավական առումով համարժեք է բնակարանի առուվաճառքի պայմանագրին,
- սահմանում է շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորությունը, իսկ պայմանագրի լուծման դեպքում՝ կառուցապատողի կողմից կանխավճարի վերադարձման ձևը: