BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Ստանալ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի փոփոխության պետական գրանցում

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխության պետական գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
15-20 րոպե
Service cost
30,000 ՀՀ դրամ
Processing duration
2 աշխատանքային օր

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի փոփոխության պետական գրանցման համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։

Ներկայացվող պահանջները

Դիմելու համար անհրաժեշտ է լինել գործադիր մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ։

Պահանջվող փաստաթղթերը

Ընկերության բաժնեմասի կամ դրա մասի օտարման դեպքում պետական գրանցում կատարելու համար շահագրգիռ անձը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում՝

  • դիմում, որը պետք է պարունակի նոր մասնակիցների մասին տեղեկություններ՝ անձնագրային տվյալները ֆիզիկական անձի դեպքում, կամ գրանցման համարը ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի դեպքում,
  • բաժնեմասի կամ դրա մասի օտարման հիմքը,
  • ընկերության տնօրենի գրավոր հավաստումը ընկերության մասնակիցների նախապատվության իրավունքի (դրա առկայության դեպքում) իրականացման՝ օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգը պահպանելու մասին:
    Եթե ընկերության մասնակցի բաժնեմասը փոխանցվում է նոտարական կարգով վավերացված պայմանագրով, ապա սույն մասում նշված հավաստումը չի ներկայացվում,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր,
  • քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված, եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ,
  • եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա պետական գրանցման համար նախատեսված փաստաթղթերից բացի` տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:


Ընկերության մասնակցի բաժնեմասի բռնագրավման դեպքում պետական գրանցման համար շահագրգիռ անձը ներկայացնում է՝

  • դիմում,
  • դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ կատարողական թերթը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:


Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է ընկերությունը, ներկայացվում են՝

  • դիմում՝ տրված ընկերության կողմից,
  • ընկերության անվանմամբ՝ դուրս գալու մասին մասնակցի դիմումի պատճենը,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:


Ընկերությունից մասնակցի դուրս գալու հետ կապված գրանցում կատարելու համար, եթե դիմում է դուրս եկող մասնակիցը, ներկայացվում են՝

  • դիմում՝ տրված դուրս եկող մասնակցի կողմից,
  • գրավոր հավաստում` ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի դիմումն ընկերության կողմից ստանալու վերաբերյալ, որը տրվում է դուրս եկող մասնակցի կողմից,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:


Ընկերության մասնակիցների ժառանգներին կամ իրավահաջորդներին, բաժնեմասի փոխանցմամբ պայմանավորված, գրանցում կատարելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  • դիմում,
  • ժառանգ կամ իրավահաջորդ համարվելու մասին համապատասխան փաստաթուղթ,
  • ընկերության բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը կամ ընկերության տնօրենի հավաստումն ընկերության մասնակիցների համաձայնության մասին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նման գործարքը հնարավոր է միայն ընկերության մասնակիցների համաձայնությամբ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր։


Եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա իրավաբանական անձ, ապա, անհրաժեշտ է նաև՝ 

  • քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ,
  • նրա հիմնադիր փաստաթղթերը` վավերացված և հայերեն թարգմանված։


Եթե բաժնեմասի սեփականատեր պետք է դառնա օտարերկրյա ֆիզիկական անձ, ապա անհրաժեշտ է նաև՝ 

  • տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:


Բոլոր դեպքերում անհրաժեշտ է նաև իրական շահառուների հայտարարությունը։

Վճարման չափը և կարգը

Ծառայության համար սահմանված է պետական տուրք 30,000 ՀՀ դրամի չափով։ 

Վճարումն իրականացվում է E-payments համակարգի միջոցով կամ բանկային փոխանցմամբ։

E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝

Վճարումը բանկային փոխանցմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝

  • 20,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160719 հաշվեհամարին։

Նպատակ՝ «Դիմումի համաձայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների փոփոխությամբ պայմանավորված՝ գրանցման (գրանցումների) համար»։

  • 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160719 հաշվեհամարին։

Նպատակ՝ «Առևտրային իրավաբանական անձանց և դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար (բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի տվյալների և առևտրային իրավաբանական անձանց մասնակցի տվյալների փոփոխության)»։

Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի փոփոխության պետական գրանցումն իրականացվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։ 


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?