BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
People with disabilities

Ստանալ տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ

Ծրագրի նպատակն է ապահովել տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժվելու, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ուսուցանել և զարգացնել անկախ կյանք վարելու հմտություններ, նպաստել նրանց սոցիալ-հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը, սոցիալական ներառմանը հասարակություն:

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Միջոցառման հիմնական նպատակն է ապահովել տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժվելու, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ուսուցանել և զարգացնել անկախ կյանք վարելու հմտություններ, նպաստել նրանց սոցիալ-հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը, սոցիալական ներառմանը հասարակություն:

 

Ծրագրի շրջանակում իրականացվում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում և աջակցություն` հաղթահարելու սոցիալ-հոգեբանական բնույթի խոչընդոտները:

 

Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրից կարող են օգտվել տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք։

 

Դիմելու կարգ

 

Շահառուները կարող են դիմել` «Լիարժեք կյանք» ՀԿ (հասցե՝ ք․ Երևան, Բաղյան 2), «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ (հասցե՝ ք․ Արմավիր, Երևանյան 40 ա), իսկ 18 տարեկանից բարձր քաղաքացիները՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ուղեգիր ստանալու համար (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցերները

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Անձնագիր,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

socservice.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]։

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր