BETA

This site is new, your feedback will help us improve it.

Culture and sport

Ստանալ նվագարանի վկայական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում, կնքում, վավերացնում և նվագարանի (երաժշտական գործիքի) սեփականատիրոջը տրամադրում է 16 էջանոց բնօրինակ վկայական, որով գործիքի սեփականատերը (երաժիշտը)՝ որպես գործիքի «անձնագիր» կարող է հատել մաքսային սահմանը: Նվագարանի վկայականը դրա ժամանակավոր արտահանման թույլտվությունը հավաստող պաշտոնական փաստաթուղթ է:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
5 աշխատանքային օր

Դիմելու եղանակը`

Նվագարանի վկայականը տրվում է դրա սեփականատիրոջ կամ նրա լիազորված անձի կամ ժամանակավորապես օգտագործողի հայտի հիման վրա: Այն ստանալու համար հայտը ներկայացվում է գործակալություն:
Հայտը գրանցվում է մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար ներկայացված հայտի  գրանցման և պահպանման ընթացակարգի համաձայն:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

Հայտատուն ներկա­յաց­նում է
1. հայտը,
2. նվագարանի փորձագիտական եզրակացության բնօրինակն ու պատճենը` նվագարանի եզակի կամ հազվագյուտ լինելու վերաբերյալ,
3. նվագարանի` դիմացի ամբողջական տեսքով 2 գունավոր լուսանկար՝ 10x15 սմ չափսի, աղեղնային նվագարանների դեպքում՝ նաև դրանց հակառակ կողմի ամբողջական տեսքով 2 գունավոր լուսանկար (գործարանային համարանիշ ունեցող փողային նվագարանների դեպքում լուսանկար չի պահանջվում):
  Յուրաքանչյուր նվագարանի տրվում է մեկ վկայական՝ հերթական համարով, որը չի կրկնվում:

Ծառայությունը ստանալու հիմքերը`

1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի դեպքում, ինչպես նաև նվագարանի ներկայացումը
2. Մշակութային արժեքի (նվագարանի)՝ կորած, գողացված, հափշտակված արժեքների ցանկում չլինելու դեպքում
3. Սահմանված դեպքերում և կարգով՝ փորձագիտական եզրակացություն ներկայացնելով

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը`

1. Ներկայացված փաստաթղթերի թերի կամ սխալ լինելու դեպքում
2. Արտահանվող մշակութային արժեքի հայտնաբերումը կորած, գողացված, հափշտակված (հետախուզման կամ որոնման մեջ գտնվող) մշակութային արժեքների տվյալների բազայում լինելու դեպքում (ՀՀ իրավապահ մարմինների կամ ԻՆՏԵՐՊՈԼԻ տվյալների շտեմարան):
3. Հայտի ներկայացման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումների ժամանակ:
Դիմումի մերժման մեջ հստակ նշվում են մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Service provided by
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր