BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ քաղաքացիության մասին տեղեկանք արտասահմանում

ՀՀ քաղաքացիներն արտասահմանում կարող են դիմել քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար՝ օտարերկրյա պետություններում կացության կարգավիճակ ձեռք բերելու, տվյալ երկրի քաղաքացիություն ստանալու կամ այլ նպատակներով տեղեկանքը այս կամ այն պետության իրավասու մարմիններին ներկայացնելու համար։

ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
Միջինում 30 րոպե
Service cost
25,000 դրամ
Processing duration
20 օր

Ներկայացվող պահանջները

Անհրաժեշտ է լինել ՀՀ քաղաքացի։


Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել՝ պայմանավորված անձի՝ նախկին ՀԽՍՀ քաղաքացի լինելով կամ չլինելով:

1981թ․ նոյեմբերի 28-ից հետո ծնված (նախկին ՀԽՍՀ քաղաքացի չհանդիսացող) անձինք պետք է ներկայացնեն՝

  • դիմում,
  • ծննդյան վկայական,
  • ծնողների ամուսնության վկայականի պատճենը,
  • ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները։


Մինչև 1981թ․ նոյեմբերի 28-ը ծնված (նախկին ՀԽՍՀ քաղաքացի) անձինք պետք է ներկայացնեն՝ 

  • դիմում,
  • ծննդյան վկայական,
  • նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր, եթե առկա է, իսկ կորստյան դեպքում՝ դրա վերաբերյալ տվյալներ (անձնագրի սերիա կամ համար, տրամադրող անձնագրային բաժինը, տրամադրման ամսաթիվը),
  • ՀՀ-ում բնակության և այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվերը։

Ուշադրություն

Փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել մանրամասն դիմում՝ պահանջվող տեղեկատվության նկարագրությամբ։


Եթե անձը դիմում է լիազորված անձի միջոցով, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • լիազորագիր (նոտարական վավերացում չի պահանջվում),
  • լիազորողի և լիազորված անձի անձնագրերի պատճենները։


Վճարման չափը և կարգը

Քաղաքացիության մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է վճարել 25,000 դրամ։ 

 

Տեղեկանքի իսկությունը հնարավոր է ստուգել ՀՀ պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի միջոցով՝ մուտքագրելով տեղեկանքի հատուկ համարանիշը։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր