BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Ստանալ ծննդյան վկայական

Հայաստանի Հանրապետության տարածքում ծնված յուրաքանչյուր երեխայի ծնունդ ենթակա է գրանցման։ Երեխայի ծննդի պետական գրանցում կատարելիս տրամադրվում է ծննդյան վկայական։

Անհրաժեշտության դեպքում հնարավոր է առցանց եղանակով ստանալ նաև վկայականի կրկնօրինակը (ներառյալ մինչև 2021 թվականը տրամադրված թղթային վկայականների կրկնօրինակները)։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
30 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
1 աշխատանքային օր

Երեխայի ծնունդը գրանցելու համար անհրաժեշտ է դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն անվանումը՝ ЗАГС)։ Դիմումը հնարավոր է ներկայացնել սպասարկման կենտրոնների կամ բժշկական հաստատությունների միջոցով։

Օտարերկրյա պետություններում ապրող ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկները։


Պահանջվող փաստաթղթերը

Ծնունդի պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • ծնունդի մասին բժշկական փաստաթղթի քաղվածքը, որը կտրամադրի բժիշկը,

  • ծնողների ամուսնության մեջ լինելու դեպքում՝ ամուսնության վկայականը կամ ամուսնության ակտային գրանցման տվյալները,

  • եթե երեխայի ծնողների ամուսնությունը հաստատող փաստաթուղթը տրված է այլ երկրում, անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթի հայերեն թարգմանությունը՝  լիցենազավորված թարգմանչի կողմից,

  • երեխայի ծնողի մահվան դեպքում՝ մահվան վկայականը կամ մահվան ակտային գրանցման տվյալները,

  • երեխայի ծնողների ամուսնալուծության դեպքում՝ ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության ակտային գրանցման տվյալները,

  • բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնության տեղի ունեցած ծննդի դեպքում` ԴՆԹ հետազոտության պատասխանը և երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթը, որը տրամադրվում է բժշկական կազմակերպության կամ երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից,

  • սուրոգատ (փոխնակ) մոր օգնությամբ ծննդաբերության դեպքում՝ փոխնակ մոր հետ կնքված պայմանագիրը և երեխայի, նրա կենսաբանական մոր և փոխնակ մոր ԴՆԹ հետազոտության պատասխանը,

  • երեխայի ծնողների անձը հաստատող փաստաթղթերը,

  • եթե փաստաթղթերի բնօրինակներն այլ լեզվով են, պետք է ներկայացնել նաև դրանց հայերեն թարգմանությունը՝ վավերացված լիցենզավորված թարգմանչի կողմից։


Տրամադրման ժամկետը և կարգը

Ծննդյան վկայականը 1 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին: Ցանկության դեպքում այն հնարավոր է ձեռք բերել նաև թղթային տարբերակով՝ ՔԿԱԳ-ից։

Ուշադրություն
Եթե երեխայի ծնողներն ունեն ամուսնության վկայական, ծնունդի պետական գրանցման փաստաթղթերը կարող է ներկայացնել հայրը, իսկ եթե չունեն, ապա մոր ներկայությունը ՔԿԱԳ-ում պարտադիր է:

 

Հղում օրենսդրությանը

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենք

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?