BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Կենսաթոշակ

Ստանալ զինհաշմանդամների և զոհված զինծառայողների ընտանիքների համար միանվագ դրամական օգնություն

Ծրագրի շրջանակում իրականացվում է զինծառայության ընթացքում վնասվածք կամ հիվանդություն ձեռք բերելու հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայող­ներին, զոհ­ված (մահացած) զինծա­ռայողների ընտանիքներին դրամական օգնու­թյունների տրամադրում։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակը՝ զինծառայության ընթացքում վնասվածք ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայող­ներին, զոհ­ված (մահացած) զինծա­ռայողների ընտանիքներին դրամական օգնու­թյունների տրամադրումն է:

 Ծրագրի շրջանակներում միանվագ դրամական օգնություն կարող է տրա­մադրվել տարվա ընթացքում մեկ անգամ՝ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով և չափով՝ 100.000 դրամ:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

  • Զինհաշմանդամները,
  • Զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծա­ռայողների ծնողները, ամուսինը և զավակները:

 

Դիմելու կարգ

 

Զինհաշմանդամները կամ զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծա­ռայողների ընտանիք­ների անդամները (կամ սահման­ված կարգով լիազորված անձինք) ՀՀ պաշտպա­նության նախարարին հասցեագրված դիմումը և անհրաժեշտ փաս­տաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ պաշտպանության նախարարություն անձամբ կամ ուղարկենք փոստային առաքման կամ էլեկտրոնային փոստի միջոցով։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Զինհաշմանդամներին անհրաժեշտ է դիմումին կից ներկայացնել.

 

  • Անձնագիրը (կամ նույնականացման քար­տը),
  • Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքը,
  • Միանվագ դրամական օգնություն ստանալու համար հիմք հանդիսացող դեպքը հիմնավորող փաստաթուղթը (ամուսնության վկայականը, բուժ.հաստատության տեղեկանքը, մահվան վկայականը և այլն),
  • Ընտանիքի անդամի անձնագիրը (կամ նույնականացման քար­տը), ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (անհրաժեշտության դեպքում),
  • Բանկային հաշվեհամարը:

 

Զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով մահացած ճանաչված զինծա­ռայողների ընտանիքների անդամներին անհրաժեշտ է դիմումին կից ներկայացնել. 

 

  • Անձնագիրը (կամ նույնականացման քար­տը), ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը,
  • սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հաստատող տեղեկանքը,
  • միանվագ դրամական օգնություն ստանալու համար հիմք հանդիսացող դեպքը հիմնավորող փաստաթուղթը (ամուսնության վկայականը, բուժ.հաստատության տեղեկանքը, մահվան վկայականը և այլն),
  • բանկային հաշվեհամարը:
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն ՝ 
հեռ.    + 374 10  28 10 80,  + 374 10  20 09 51։
Էլ․ փոստ՝ [email protected]։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +374 10 294430, +374 10 294699
Service provided by
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր