BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրում

Ինկասացիոն ծառայությունների մատուցման հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի։ Գործունեության իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հաստատող պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև այդ իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ, որը տրվում է լիազորված պետական մարմնի կողմից: Լիցենզիայի վրա պետք է լինի լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ-ում գրանցված առևտրային կազմակերպություններ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
300,000 ՀՀ դրամ (տարեկան պետական տուրք)
Processing duration
Մինչև 23 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիայի տրամադրման համար անհրաժեշտ է Նախարարություն ներկայացնել ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար հայտ և դրան կից փաստաթղթեր: 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1. Հայտ (համաձայն ՀՀ կառավարության 22.12.2005թ. 2302-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N1 հավելվածի Ձևի):
2. Հայտատուի՝ առնվազն 4 աշխատողի մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականների պատճենները և նրանց մոտ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության մասին բժշկական եզրակացությունները,
3. Քաղվածքներ «2» կետում նշված անձանց աշխատանքային գրքույկներից,
4. «2» կետում նշված անձանց զինվորական գրքույկների և անձնագրերի պատճենները,
5. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները բավարարող զրահապատ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական տվյալներին վերաբերող փաստաթուղթը.
6. Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստող փաստաթղթերը:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով,
Նպատակ դաշտում նշելով՝
Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005169058

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Հայտը և կից փաստաթղթերը ստանալուց հետո լիցենզավորող մարմինը իրականացնում է անհրաժեշտ գործողություններ` ուսումնասիրում և գնահատում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին: Հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները: Հայտին կից ներկայացված՝ Որոշմամբ նախատեսված փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար, դրանք ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցումներ է կատարում համապատասխան պետական իրավասու մարմիններին և այն մարմիններին, որոնք տիրապետում են համապատասխան տեղեկատվությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրության սահմանված կարգով միջազգային կառույցներին և օտարերկրյա մարմիններին: Հրավիրում է լիցենզավորող հանձնաժողովի նիստ: Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին: Հանձնաժողովն իր հերթական նիստի տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
Լիցենզավորող հանձնաժողովի նիստում, քննարկելով ներկայացված փաստաթղթերը` լիցենզավորող մարմնի ղեկավարին ներկայացնում է լիցենզիա տալու մասին եզրակացություն (հայտը չմերժվելու դեպքում), որի հիման վրա հայտատուին տրվում է լիցենզիա:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե՝
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
4) դիմող ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.
5) լիցենզիայի տրամադրումը հակասում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին.
6) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված են այլ դեպքեր:
 
Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում:
Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարի որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր