BETA

This site is new, your feedback will help us improve it.

Agriculture and environment

Թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատում

Վտանգավոր թափոններ առաջացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը շրջակա միջավայրի նախարարություն համաձայնեցման են ներկայացնում թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը (յուրաքանչյուրը երկու օրինակից), նախարարությունում դրանք ուսումնասիրելուց հետո ներկայացնում են նախարարի հաստատմանը կամ վերադարձնում են լրամշակման:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
15 րոպե
Service cost
-
Processing duration
Մեկ ամիս

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Նախագծերի հաստատման համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
  • դիմում՝ նշելով իրավաբանական անձանց համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (վայրերը), իսկ անհատ ձեռնարկատերերի համար` անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, բնակության և գործունեության իրականացման վայրը (վայրերը).
  • վտանգավոր թափոնների գործածության ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում` լիցենզիայի պատճենը,
  • թափոնի անձնագիրը,
  • նախագծի հաշվարկը` լիազոր մարմնի կողմից սահմանված ձևով.
  • տեղեկություններ թափոնների տեղադրման օբյեկտների մասին.
  • այլ կազմակերպություններին թափոնների փոխանցման և(կամ) թափոնների տեղադրման օբյեկտների հետ կնքված պայմանագրի պատճենը.
  • նախորդ տարվա ընթացքում տեղադրված թափոնների քանակը հաստատող փաստաթղթերը.
  • թափոնների տեղադրման յուրաքանչյուր օբյեկտի համար բնապահպանական փորձաքննական եզրակացության պատճենը.
  • թափոններ գոյացնող յուրաքանչյուր գործընթացի տեխնոլոգիական կանոնակարգը.
  • բնապահպանական միջոցառումների ծրագիրը՝ ուղղված թափոնների գոյացման ծավալների նվազեցմանը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
 
Հեռախոսահամար`
 (+374) 011 81-85-59
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Was this page useful?