BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Ստանալ անվանափոխության վկայականի կրկնօրինակը

Անվանափոխության վկայականի կրկնօրինակը ստանալու համար հնարավոր է դիմել առցանց։

You will be directed to the "YesEm" national identification portal.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
10 րոպե
Service cost
5,000 դրամ
Processing duration
մինչև 3 աշխատանքային օր

Անվանափոխության վկայականի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը,
  • լրացնել անձնական տվյալները,
  • ընտրել ակտի տեսակը, այս դեպքում՝ անվանափոխություն,
  • նշել գրանցման վայրը,
  • ներբեռնել անձնագրի սքանավորված տարբերակը և ընտրել ապոստիլով վավերացնելու կարիքը,
  • կատարել վճարումը, ընդ որում՝ որոշ դեպքերում ծառայությունն անվճար է (մանրամասները ներկայացված են ստորև)։


Վճարման չափը և կարգը

  • Մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը տրամադրված վկայականի կրկնօրինակը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։
  • 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո տրամադրված վկայականի դեպքում առաջին անգամ դիմելիս կրկնօրինակը տրամադրվում է անվճար, իսկ ամեն հաջորդ անգամ դիմելիս անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ։
  • Ապոստիլով վավերացման դեպքում անհրաժեշտ է վճարել հավելյալ 7,000 դրամ։


Վճարումը կատարվում է առցանց՝ դիմումը ներկայացնելու էջում։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Անվանափոխության վկայականի կրկնօրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?