This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ուսանողական կրթաթոշակ
Ծրագրի շրջանակում կրթաթոշակ է տրամադրվում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ներկայացվող պահանջներին համապատասխանող ուսանողներին։
Ուսանողական կրթաթոշակի ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել բարձրագույն ուսումնական հաստատություն յորաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։
Ներկայացվող պահանջները
Ուսանողական կրթաթոշակ կարող են ստանալ ՀՀ բուհերում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորող այն ուսանողները, որոնք.
- ունեն բարձր առաջադիմություն,
- սովորում են պետության համար կարևորություն ներկայացնող մասնագիտություններ,
- ունեն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն,
- մնացել են առանց ծնողական խնամքի (մինչև 23 տարեկան)։
Պահանջվող փաստաթղթերը
Ուսանողական կրթաթոշակի դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- դիմում (տրամադրվում է տեղում),
- սոցիալական խմբերի սովորողների դեպքում՝ սոցիալական կարգավիճակը հավաստող տեղեկանք,
- հաշմանդամության կարգը հաստատող բժշկական տեղեկանք,
- բարձր առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ։
Աջակցության չափը
- Բարձր առաջադիմությամբ ուսանողների կրթաթոշակը 70,000-77,000 դրամ է՝ կախված նախորդ տարվա միջին որակական գնահատականից,
- 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ուսանողների կրթաթոշակը 50,000 դրամ է,
- առանց ծնողական խնամքի մնացած ուսանողների կրթաթոշակը 75,000 դրամ է:
Ուշադրություն
Ուսանողին պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Ուսանողական կրթաթոշակը տրամադրվում է դիմումից հետո հաջորդ ամսվանից։
- Տրամադրման կարգի և ժամկետների մասին տեղեկատվությունը հնարավոր է ստանալ ԲՈւՀ-ից։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2024 թվականի փետրվարի 1-ի N 150-Ն որոշում
- ՀՀ կառավարության՝ 2024 թվականի սեպտեմբերի 5-ի N 1402-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43