BETA

This site is new, your feedback will help us improve it.

Real estate and land

Ներգրավել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում

Շինարարությունը ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ներկայացուցչին կամ ներկայացուցիչների։

Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին։ 

This service is only available offline, we are working on an online version

Դիմելու համար անհրաժեշտ է 

Քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին կամ ներկայացուցիչներին ընդունող հանձնաժողվում ընդգրկելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է մոտենալ Երևանի քաղաքապետարան։ 

 

Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներակայցուցչի ներգրավելու մասին,
  • անձնագիր կամ նույնականացման քարտ (ներկայացուցչի դեպքում՝ նրա անձնագիրը կամ նույնականացման քարտը և լիազորագիրը),
  • իրավաբանական անձանց դեպքում՝ պետական գրանցման քաղավածքը,
  • պետական տուրքի վճարման կտրոնը։ 

 

Ուշադրություն

Եթե կառուցված օբյեկտին անհրաժեշտ է տրամադրել նաև փոստային առաքման նոր հասցե, ապա Ընդունող հանձնաժողովի կազմում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան անդամի թեկնածութուն ստանալու դիմումում կառուցապատողը պետք է կատարի համապատասխան նշումը, իսկ դիմումին կցի նաև հասցեն տրամադրելու ծառայության համար նախատեսված տեղական վճարի անդորրագիրը:


Ծառայության տրամադրման կարգը, ժամկետը և արժեքը

Դիմումը ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում կառուցապատողը ստանում է Քաղաքապետարանի աշխատակազմի կողմից առաջարկված թեկնածուի մասին առաջարկը։  

Երևան համայնքի կողմից անշարժ գույքի հասցեի տրամադրման դիմաց գանձվող վճարը 15, 000 ՀՀ դրամ է, որն անհրաժեշտ է փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211452 հաշվեհամարին:


Դիմողը կարող է առցանց հետևել դիմումի ընթացքին՝ հետևելով այս հղմանը https://www.yerevan.am/am/follow-the-processing-of-application/ և մուտքագրելով դիմումի ծանուցման մեջ նշված թվային ծածկագիրը։


Դիմումի պատասխանը ուղարկվում է դիմողի հասցեով: Դիմողն այդ մասին տեղեկացվում է նաև դիմումի կարգավիճակի մասին իր կողմից տրամադրված հեռախոսահամարով։


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
  • Երևան քաղաքի ավագանու 6 մայիսի 2011թ. N224-Ն որոշում

Որոշումները հնարավոր է գտնել arlis.am կայքում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Service provided by
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր