This site is new, your feedback will help us improve it.
Ներգրավել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին՝ շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում
Շինարարությունը ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել Երևանի քաղաքապետարանի
աշխատակազմի ներկայացուցչին կամ ներկայացուցիչների։
Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին։
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում ներգրավելու համար անհրաժեշտ է մոտենալ Երևանի քաղաքապետարան (հասցե՝ Արգիշտի 1)` ներկայացնելով դիմում և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։
Պահանջվող փաստաթղթերը
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներակայացուցչի ներգրավելու մասին (ձևը տրամադրվում է տեղում),
- դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ Ֆիզիկական անձի դեպքում, (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը),
- համապատասխան լիազորագիրը՝ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում,
- հասցե տրամադրելու ծառայության համար նախատեսված վճարի անդորրագիրը, եթե կառուցված օբյեկտին անհրաժեշտ է տրամադրել նաև փոստային առաքման նոր հասցե։
Վճարման չափը և կարգը
- Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում ներգրավելու ծառայությունն անվճար է։
- Հասցե տրամադրելու ծառայության համար անհրաժեշտ է վճարել 15,000 ՀՀ դրամ պետական տուրք։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900015211452։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Օրենքով սահմանված դեպքերում համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող (գանձվող) այլ վճարներ» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Դիմելուց հետո տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և հեռախոսահամարին դիմողն անմիջապես ստանում է ծանուցում, որտեղ նշված է թվային ծածկագիր, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել դիմումի ընթացքին։
- Դիմումը ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում կառուցապատողը ստանում է Քաղաքապետարանի աշխատակազմի կողմից առաջարկված թեկնածուի մասին առաջարկը։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
- Երևան քաղաքի ավագանու՝ 2011 թվականի մայիսի 6-ի N224-Ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05