BETA

This site is new, your feedback will help us improve it.

Real estate and land

Ստանալ Երևանում կառուցապատման ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)

Ավարտական ակտը հավաստում է շենքերի, շինությունների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքների իրականացման ավարտը:

Ավարտական ակտի բաղկացուցիչ է նաև Շահագործման թույլտվությունը, որը հավաստում է ավարտված շինարարական օբյեկտի՝ ըստ դրա գործառնական նշանակության շահագործման իրավունքը։

Ավարտական ակտը (Շահագործման թույլտվությունը) համարվում է հիմք՝ կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված միավորների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` տվյալ օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ և իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 15 րոպե
Service cost
50-300,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 15 րոպե

Երևան քաղաքում կառուցապատման ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ստանալու համար պետք է դիմել Երևանի քաղաքապետարան։ 

Հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող՝ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների աշխատանքը ընդունում է ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովը։ 

Ներկայացվող պահանջները

Ավարտական ակտը ստանալու համար անհրաժեշտ է նախապես վճարել սահմանված պետական վճարները։


Պահանջվող փաստաթղթերը

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • ավարտական ակտը ձևակերպելու դիմում,
  • ընդունող հանձնաժողովի ակտ,
  • կատարողական փաստաթղթեր,
  • Իրավաբանական անձանց դեպքում՝ դրա գրանցման մասին քաղվածք,
  • վճարման անդորրագրերը,
  • Ներկայացուցչի կողմից դիմելու դեպքում՝ նրա անձը հաստատող փաստաթուղթը և համապատասխան լիազորագիրը։ 
 

Տրամադրման կարգը, ժամկետը և վճարները

Ավարտական ակտը տրվում է դիմումի ընդունման օրվանից 3-օրյա ժամկետում II և III կատեգորիայի օբյեկտների համար, իսկ IV և V կատեգորիայի օբյեկտների համար՝ 5-օրյա ժամկետում։

Ավարտական ակտի համար անհրաժեշտ է վճարել․

  • մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 50,000 ՀՀ դրամ,
  •  100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 100,000 ՀՀ դրամ,
  •  500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 200,000 ՀՀ դրամ, 
  • 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 300,000 ՀՀ դրամ։

Շահագործման թույլտվության համար պետք է վճարել․

  • մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 25,000 ՀՀ դրամ, 
  •  100-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 50,000 ՀՀ դրամ, 
  • 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 100,000 ՀՀ դրամ, 
  • 500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների դեպքում՝ 150,000 ՀՀ դրամ։ 

Ավարտական ակտի և Շահագործման թույլտվության համար սահմանված տեղական տուրքերը վճարվում են Երևանի քաղաքապետարանի «Մեկ Պատուհան» գրասենյակում։ Հայտատուն կարող է նաև «Մեկ պատուհան» գրասենյակից ստանալ համապատասխան հաշվեհամարը և վճարումը կատարել բանկում։

Կախված շինարարկան օբյեկտի ռիսկայնության կատեգորիայից և դրա գտնվելու վայրից՝ որոշվում է վճարման հաշվեհամարը, և ըստ այդմ կատարվում է համապատասխան վճարումը։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության 19 մարտի 2015 թվականի N 596-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am կայքում։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

You can access the same service through these available methods.

Be aware that using different methods might take more time or cost more money.

Service provided by
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր