BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում (միաձուլման ճանապարհով)

Պետական միասնական գրանցամատյանում վերակազմակերպման արդյունքում ստեղծվող և գործունեությունը դադարեցնող կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան գրառումներ
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10-15 րոպե
Service cost
5,000-10,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 10 աշխատանքային օր

Դիմելու համար իրավասու անձը՝

1. իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը.
2. իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը.
3. օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված այլ անձ.
4. 1-ին, 2-րդև 3-րդ կետերով նախատեսված անձանց կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ

Դիմելու եղանակը՝

Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
Եթե օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1. Միաձուլվող իրավաբանական անձը իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`
ա. դիմում, որում պետք է նշվեն միաձուլվող իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը,
գ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2. Միաձուլման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
դ. միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,
ե. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
զ. փոխանցման ակտերը,
է. միաձուլման պայմանագիրը,
ը. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
Վերակազմակերպմանը մասնակցող անձինք ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ տվյալ միաձուլումը չի հակասում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
Վերակազմակերպմանը մասնակցող անձինք ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:
Առևտրային կազմակերպությունները ներկայացնում են նաև մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր):
Լիազորված անձի կողմից գործակալություն դիմելու դեպքում Փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ:

Ժամկետները՝

Իրավաբանական անձանց միաձուլման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումն իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Պետական գրանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2011-թ-ի թիվ 860-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում՝ նուն որոշմամբ սահմանված վճարովի ծառայության համար սահմանված համապատասխան վճարը վճարելու դեպքում:

Ծառայությունը ստանալու հիմքերը`

Իրավաբանական անձանց միաձուլման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցումները իրականացվում են նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից: Գործակալությունում ստուգվում են իրավաբանական անձի վերակազմակերպման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը`

Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մերժման հիմքերն են`
1) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի ամբողջական չլինելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային իրավաբանական անձի կանոնադրության դրույթների համապատասխանությունը օրենքին չի ստուգվում.
2) խախտված է իրավաբանական անձանց վերակազմակերպման օրենքով սահմանված կարգը.
3) վերակազմակերպման համար ներկայացված կանոնադրությունում, պայմանագրում, փոխանցման ակտում կամ բաժանիչ հաշվեկշռում բացակայում են վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մասին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դրույթներ:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր