BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Կենսաթոշակ

Դիմել զինվորական ծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի խնամքի աջակցություն ստանալու համար 

Ծրագրի շրջանակում զոհված զինծառայողների այն ծնողները, ովքեր օգտվել են փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի համար նախատեսված աջակցության ծրագրից, կկարողանան մինչև 3 տարեկան երեխայի խնամքը կազմակերպել պետության աջակցությամբ՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով։  

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.

Ծրագրի մասին

 

Զոհված զինծառայողների այն ծնողները, ովքեր օգտվել են փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի համար նախատեսված աջակցության ծրագրից, կկարողանան մինչև 3 տարեկան երեխայի խնամքը կազմակերպել պետության աջակցությամբ՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով։  
Աջակցությունը շահառուին կվճարվի պայմանագրով սահմանված ամսական վարձատրության չափով, բայց ոչ ավելի, քան 104,000 դրամ։ 
 

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողները։ 

 

Դիմելու կարգ

 

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և կնքել համապատասխան պայմանագիր, որից հետո շահառուն երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կկնքի ծառայությունների մատուցման պայմանագիր դայակի կամ նախադպրոցական հաստատության հետ։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

www.mlsa.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ. նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]  

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր