BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն

Փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ դիմում ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների գործունեության իրականացման վայրում կատարվում է սարքավորումների փորձաքննություն, որի արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն՝ համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ՝ համաձայն ՀՀ կառավարության 10.06.2011թ. «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 785-Ն որոշման։
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
10-15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 23 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

Հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է ՀՀ ֆինանսների նախարարություն:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1) Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սարքավորումների փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ դիմում
2) Տվյալ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական անձնագրեր
3) Հարգորոշման ու հարգադրոշմման տեխնոլոգիական գործընթացը հաստատող փաստաթղթեր
4) Կարգագրեր:

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Հարգորոշման և հարգադրոշմման համար օգտագործվող սարքավորումների փորձաքննությունն իրականացվում է, եթե՝
. տնտեսվարող սուբյեկտը համարվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցված:
. առկա է փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ դիմում:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Մերժվում է, եթե՝
Առկա է անհամապատասխանություն թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր