BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Կենսաթոշակ

Դիմել զինվորական կենսաթոշակ և պարգևավճար ստանալու համար

Ծրագրի նպատակը ՀՀ ՊՆ համակարգի զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների նշանակման, զինվորական կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի հատկացման ապահովումն է։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի նպատակը ՀՀ ՊՆ համակարգի զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների նշանակման, զինվորական կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի հատկացման ապահովումն է

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրին կարող է դիմել այն նախկին զինծառայողը և (կամ) նրա ընտանիքի անդամը, ով՝

  • զինվորական ծառայությունից (այսուհետ նաև` զինծառայություն) սահմանված կարգով արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ,
  • սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ կամ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ (սահմանային տարիքը լրացած լինելու դեպքում) զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունեցող, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս,
  • հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան և ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս,
  • զինվորական պատճառական կապով հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողները,
  • զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ հաշմանդամ ճանաչված կամ 18 տարեկանից բարձր` մինչև 26 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող երեխաները,
  • զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ տարիքային կենաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ամուսինը և ծնողները,
  • զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ զինծառայողի խնամքի տակ գտնված մինչև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը,
  • զոհված (մահացած) զինծառայողի մինչև 14 տարեկան երեխային խնամող ընտանիքի այլ անդամը:

 

Դիմելու կարգ

 

Սահմանված կարգով դիմումը և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են անձամբ` ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպա­նության վարչություն կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

 

  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ),
  • զինծառայությունից արձակվելու վերաբերյալ հրամանի քաղվածք,
  • դրամական բավարարման վկայական,
  • մեկ լուսանկար` 3X4 չափի:

 

 Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

 

  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ),
  • զինծառայությունից արձակվելու վերաբերյալ հրամանի քաղվածք,
  • բժկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշում (քաղվածք).
  • ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացություն.
  • մեկ լուսանկար` 3X4 չափի:

 

Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

 

  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ),
  • զոհված (մահացած) զինծառայողին զորամասի ցուցակներից հանելու մասին հրամանի քաղվածք,
  • բժկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի որոշում (քաղվածք).
  • զոհված (մահացած) զինծառայողի հետ ազգակցական կապը հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, ծննդական)
  • մեկ լուսանկար` 3X4 չափի:

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչություն՝   հեռ.  + 374 10  28 10 80,  + 374 10  28 74 43։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +374 10 294430, +374 10 294699
Service provided by
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր