BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Work and Employment

Դիմել զորացրված գործազուրկ անձանց համար զբաղվածության ծրագրին

Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.

Ծրագրի մասին

 

Միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց, որպեսզի վերջիններս ձեռք բերեն գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու համար։ Ծրագիրը  կարող է իրականացվել երեք ուղղություններով՝

 

  • շահառուի մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ։ Շահառուին վճարվում է ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամի չափով, կրթաթոշակ` նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով։ Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 1 տարի ժամկետով։ Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին տրվում է գումար առավելագույնը 50 000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար։
  • շահառուի համար գործատուի մոտ աշխատանքային փորձառության կազմակերպում՝ 3 ամիս տևողությամբ։ Գործատուին տրամադրվում է փոխհատուցում` շահառուի աշխատավարձի վճարման համար` նվազագույն ամսական աշխատավարձի չափով, ամսական կտրվածքով, երեք ամիս ժամկետով, շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ երեք ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25 000 դրամի չափով և ևս ինն ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամի չափով,
  • գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում՝ շահառուի հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում։ Գործատուին տրամադրվում է  300 000 դրամի չափով միանվագ փոխհատուցում այն դեպքում, երբ վերջինս առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում շահառուի հետ։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիները։

 

Դիմելու կարգ

 

Գործատուները և գործազուրկ անձինք կարող են դիմել ծրագրին առձեռն կամ առցանց եղանակով։

 

Առձեռն դիմելու պարագայում թափուր աշխատատեղ ունեցող գործատուն դիմում է ներկայացնում Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ դիմումին կից ներկայացնելով թափուր աշխատատեղի մասով հայտ՝ նշելով այն համալրելու նպատակով անհրաժեշտ մասնագիտական հմտությունների և կարողությունների պահանջները։

 

Առցանց տարբերակով դիմելու համար անհրաժեշտ է՝

 

  • այցելել socservice.am կայքէջ
  • սեղմել «Առցանց դիմումներ» կոճակը,
  • ընտրել «Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը»,
  • բացված www.workforall.am կայքում ստեղծել անհատական օգտահաշիվ՝ սեղմելով «Գրանցվել համակարգում» պատուհանի վրա և մուտքագրելով անհրաժեշտ տվյալները,
  • Անհատական օգտահաշիվ ստեղծելուց հետո բացված պատուհանից ընտրել «Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր» տարբերակը,
  • «Դիմել» դաշտում լրացնել անհրաժեշտ տվյալները։
 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 
  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,
  • կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),
  • աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ, եթե աշխատանք փնտրող անձը գործատուների հետ գտնվել կամ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ,
  • զինվորական գրքույկ՝ զինված ուժերում և այլ զորքերում կամավոր (պայմանագրային) հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի (այդ թվում՝ ռազմաուսումնական հաստատություններ կամ համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած) զինծառայողները, իսկ ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք` ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում տարածքային կենտրոն դիմելու դեպքում,
  • գրավոր դիմում` նշելով հետադարձ կապի հասցեն (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Կառավարության 21 հուլիսի 2022 թվականի N 1179-Լ որոշում

ՀՀ Կառավարության 16 հունիսի 2023 թվականի N 968-Լ որոշում

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր