BETA

This site is new, your feedback will help us improve it.

Education

Ստանալ աուդիտորների որակավորման վկայական

Աուդիտորների որակավորման վկայականները տրվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները
Filiing duration
10-15 րոպե
Processing duration
Մինչև 15 աշխատանքային օր

Իրավասու են դիմել հետևյալ անձինք՝

  • Արտասահմանյան երկրներում որակավորված մասնագետները, ովքեր հանձնել են քննություններ Հաշվապահների միջազգային դաշնության (ՀՄԴ) ստանդարտներին համապատասխան:
  • Հայաստանում որակավորված աուդիտորները, ովքեր հանձնել են քննություններ ՀՄԴ հավաստագիր ունեցող տեղական կազմակերպությունների կողմից՝ ՀՄԴ ստանդարտներին համապատասխան:

Պահանջվող փաստաթղթեր

Աուդիտորների որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • անձնագրի պատճեն,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • մասնագետի որակավորման վկայականի պատճենը՝ տրված համապատասխան մարմինների կողմից, բացառությամբ Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցելու դեպքերի,
  • որակավորումը ուժի մեջ լինելու հաստատում։

Ուշադրություն

Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) որակավորման գործընթացին մասնակցող դիմորդները ներկայացնում են Անգլիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) հիմնական մակարդակի 9 բաժինների քննությունների դրական հանձնումը հաստատող քննությունների արդյունքների և կարգավիճակի վերաբերյալ հաշվետվությունը կամ անդամության վկայականի պատճենը։

Դիմումի ուսումնասիրության և հաստատմնան Ժամկետները

Դիմումն ուսումնասիրվում են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: 
Դիմումը հաստատվում է ուսումնասիրությունից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմումի մերժման հիմքերն ու Ժամկետները

Դիմումը մերժվում է դիմողի կողմից փաստաթղթերի կեղծ կամ որակավորման քննությունների անցկացման կարգի խախտման միջոցով ստացված կամ որոշման պահանջներին անհամապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքերում:
Դիմումը մերժվում է ուսումնասիրությունից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշում։

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր