This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում (բաժանման ճանապարհով)
Իրավաբանական անձի բաժանման ճանապարհով վերակազմակերպումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝
- անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
- գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,
Ներկայացվող պահանջները
Լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։
Պահանջվող փաստաթղթերը
Բաժանվող իրավաբանական անձը ներկայացնում է`
- Դիմում, որում պետք է նշվի բաժանվող իրավաբանական անձի գրանցման համարը և անվանումը,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։
Բաժանման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
- իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորած անձի դիմումը,
- իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
- ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
- բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
- առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
Վերակազմակերպմանը մասնակցող անձինք ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:
Վճարման չափը և կարգը
Պետական տուրքը հնարավոր է վճարել՝
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
Հաշվեհամար՝
900005160727՝ ոչ առևտրային կազմակերությունների դեպքում
900005160719՝ առևտրային կազմակերությունների դեպքում
Վճարման չափ՝
5,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերությունների դեպքում
10,000 ՀՀ դրամ՝ առևտրային կազմակերպությունների դեպքում
Նպատակ՝ Իրավաբանական անձի բաժանման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված փոփոխությունների պետական գրանցման համար
Հաշվեհամար՝ 900005160727՝ ոչ առևտրային կազմակերությունների դեպքում
Վճարման չափ՝ 10,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում
(Առևտրային կազմակերպությունների դեպքում պետական տուրք չի գանձվում)
Նպատակ՝ Իրավաբանական անձի բաժանման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցման համար
Հաշվեհամար` 900013194049
Վճարման չափ՝ 100,000 ՀՀ դրամ, 50,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Յուրաքանչյուր իրավաբանական անձին 2 աշխատանքային օրվա ընթացքում կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում բաժանման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կամ գրանցման գրավոր մերժման (նշելով մերժման հիմքերը) վճարովի ծառայության մատուցման համար
Հաշվեհամար` 900013194049
Վճարման չափ՝ 2,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Առանձնացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման ժամանակ 2-ից ավելի կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրության և հաստատման վճարովի ծառայության մատուցման համար
Տրամադրման ժամկետը և կարգը
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935