BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ ՀՀ քաղաքացիություն արտասահմանում, եթե դիմողի ծնողը ՀՀ քաղաքացի է

Անձը կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե նրա ծնողներից մեկն ունի ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում։ Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք
Filiing duration
Միջինում 30 րոպե
Service cost
1,000 դրամ
Processing duration
90 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

Եթե անձի ծնողը ՀՀ քաղաքացի է կամ ծնվել է ՀՀ-ում, ապա քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է, որ՝

  • անձի ծնողներից մեկը նախկինում եղած լինի ՀՀ քաղաքացի կամ ծնված լինի ՀՀ-ում․ այս դեպքում 18 տարին լրանալուց հետո 3 տարվա ընթացքում անձը կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։


Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին,

  • անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),

  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

  • ծննդյան վկայականը և դրա պատճենը,

  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը։


Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ներկայացնելուց հետո 90 աշխատանքային օրվա ընթացքում (արտերկրում դիմելիս գործընթացը երբեմն կարող է նախատեսվածից երկար տևել) անձին շնորհվում է ՀՀ քաղաքացիություն, ինչի մասին անձը տեղեկացվում է էլեկտրոնային հաղորդագրությամբ։ Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել առցանց (դիմումը ներկայացնելուց հետո էլեկտրոնային հաղորդագրությամբ ստացված դիմումի համարով

Քաղաքացիության դիմումը բավարարվելուց հետո ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն: ՀՀ-ում տպագրված անձնագիրը տվյալ երկիր ուղարկվում է Արտաքին գործերի նախարարության կողմից։

 

Հղում օրենսդրությանը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր