BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Կենսաթոշակ

Ստանալ ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում

Ծրագրի շրջանակում իրականացվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

2023 թվականին շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ.-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման (այսուհետ՝ ավանդի դիմաց փոխհատուցում) տրամադրման գործընթացը և այն ստանալու իրավունքը տրված է ներքոհիշյալ սոցիալական խմբերին  պատկանող անձանց՝

 

1) մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

2) ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակից անձանց, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

3) մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.

4) ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ զոհված (մահացած) կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձանց:

 

Վերը թվարկված սոցիալական խմբերից որևէ մեկին պատկանող ավանդատուն կարող է հաշվառվել ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար, եթե նրա ավանդը ներդրվել է մինչև 1993 թվականի հունիսի 10-ը և, եթե նա հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում՝ Հայաստանի Հանրապետության հասցեով:

 

Ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության զանգվածի մեջ:

 

Այսինքն՝ ավանդատուի ժառանգները (բացառությամբ՝ փոխհատուցման իրավունք ունեցող՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ավանդ ներդրած ամուսինների) ավանդատոի անունով ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալ չեն կարող:

Ավանդատուին հասանելիք փոխհատուցման չափը հաշվարկելիս ավանդատուի` մեկից ավելի ավանդների (իսկ մահացած ամուսնու անունով ներդրված ավանդների առկայության դեպքում, նաև այդ ավանդների 50 %-ը) գումարները գումարվում են և անձին հասանելիք փոխհատուցումը հաշվարկվում է ընդհանուր գումարի նկատմամբ:

Ավանդի դիմաց փոխհատուցման գումարի չափը հաշվարկվում է ըստ հետևյալ սանդղակին համապատասխան:

 

Ավանդի գումարի չափը
(խորհրդային ռուբլով)

Տրամադրվող փոխհատուցման գումարը 

(ՀՀ դրամով)

1000-ից ոչ ավելի

Ավանդի գումարը x 84

1001-ից մինչև 3000 (ներառյալ)

84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)

3001-ից մինչև 5000 (ներառյալ)

142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)

5001-ից մինչև 10000 (ներառյալ)

 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 8)

10000-ից ավելի

216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)

 

Փոխհատուցումը վճարվում է ավանդատուի ընտրությամբ՝ կանխիկ (Հայփոստի միջոցով) կամ անկանխիկ (բանկերի միջոցով) եղանակով:

 

Յուրաքանչյուր տարի պետական բյուջեով նախատեսվում են ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման համար  ֆինանսական միջոցներ, որի շրջանակում էլ շահառուների դիմումներին ընթացք է տրվում:

 

Դիմելու կարգ

 

Ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձը նախ պետք է դիմի ՎՏԲ-Հայաստան բանկ՝ իր (կամ մահացած ամուսնու) անունով նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ.-ի հունիսի 10-ը ներդրված ավանդների մասին տեղեկանքի տրամադրման խնդրով, որը ստանալուց հետո միայն ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար հաշվառվելու նպատակով դիմել իր բնակության վայրը (բնակչության պետական ռեգիստրում հաշվառված՝ բնակության վայրի հասցեն) սպասարկող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն:

 

Ավանդատուն միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել անձամբ կամ իր օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • ավանդատուի անձը հաստատող փաստաթուղթ,
  • ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ),
  • ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում),
  • տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված և մասնաճյուղի կնիքով կնքված)՝ ավանդատուի (նաև մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,
  • ըստ անհրաժեշտության, ներկայացվում է նաև.
    ա. ամուսնության վկայական կամ տեղեկանք քաղաքացիական կացության ակտի գրանցման բաժնից՝ ամուսնության գրանցման մասին, առկայության դեպքում՝ մահացած ամուսնուն պատկանող խնայողական գրքույկը, ինչպես նաև ամուսնու մահվան վկայականը, եթե դիմումը ներկայացվել է մահացած ամուսնու անունով ներդրված ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու համար,
    բ. ավանդատուի անունը և (կամ) ազգանունը փոխելու մասին քաղաքացիական կացության ակտերի սպասարկման կենտրոնի տված փոխման վկայականը, եթե անձնագրում և խնայողական գրքույկում նշված անունը, ազգանունը տարբեր են, իսկ ուղղելու դեպքում` ուղղման տեղեկանքը,
    գ. Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի վկայականը,
    դ. նոտարի կողմից տրամադրված` զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդի ժառանգության իրավունքի վկայագիրը,
    ե. տեղեկանք զինկոմիսարիատից` 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելու վերաբերյալ,
    զ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրված տեղեկանքը՝ զինծառայողի կամ կամավորականի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու մասին,
    է. ավանդատուի օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացնում է ավանդատուի օրինական ներկայացուցիչը,
    ը. ավանդատուի տված լիազորագիրը, եթե դիմումը ներկայացնում է նրա լիազորած անձը,
  • հայտարարություն՝ համաձայն N 1 ձևի, փոխհատուցումը կանխիկ կամ անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, փոխհատուցումը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում գումարը վերադարձվում է պետական բյուջե։ Հայտարարությունում նշվում է նաև հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը.
  • դիմումատուի անձը հաստատող փաստաթուղթը, եթե նա ավանդատուն չէ։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Կառավարության 23 ապրիլի 2014 թվականի N 460-Ն որոշում

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր