BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Ներկայացնել հարկային հաշվետվություն

Առցանց հարկերի վճարումն ու հարկային հաշվետվությունների ներկայացումը բիզնեսի զարգացմանը, հարմարավետությանն ու պետության հետ նրա համագործակցության ամրապնդմանն ուղղված ծառայություններ են։    

 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և այլ երկրների Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
30 րոպե
Service cost
Սահմանված չէ
Processing duration
Անմիջապես

ՀՀ-ում հարկային հաշվետվությունները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ 

Հարկային հաշվետվությունները ներկայացնելու համար Ձեզ անհրաժեշտ են՝ 

 

  • թվային ստորագրություն,
  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք։

 

Եթե ունեք՝

 

  • այցելեք հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,

  • գրանցվեք կամ մուտք գործեք Ձեր անձնական էջ,

  • էջի աջ կողմում ընտրեք «Հաշվետվություններ» բաժինը,

  • բաժնի ձախ հատվածում ընտրեք հաշվետվության ձևը և լրացրեք այն՝ առաջարկվող ցանկերից ընտրելով անհրաժեշտ հաշվետու տարին և հաշվետու ժամանակաշրջանը,

  • լրացրեք պահանջվող տվյալները, և Ձեր հաշվետվությունը կհայտնվի «Անավարտ հաշվետվություններ» բաժնում, որը անհրաժեշտ դեպքերում այն խմբագրելու հնարավորություն է տալիս,  

  • ավարտելուց հետո սեղմեք «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված հաշվետվություններ» բաժնում,

  • ներբեռնեք լրացված հաշվետվությունը, ստորագրեք այն թվային ստորագրությամբ, նորից բեռնեք և հանձնեք։   

 

Ուշադրություն

 

Համակարգից օգտվելիս դժվարություններ առաջանալու դեպքում սեղմեք էջի ներքևում գտնվող «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր