BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Ներկայացնել հարկային հաշվետվություն

Առցանց հարկերի վճարումն ու հարկային հաշվետվությունների ներկայացումը բիզնեսի զարգացմանը, հարմարավետությանն ու պետության հետ նրա համագործակցության ամրապնդմանն ուղղված ծառայություններ են։    

 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
30 րոպե
Processing duration
Անմիջապես

ՀՀ-ում հարկային հաշվետվությունները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ 

Հարկային հաշվետվությունները ներկայացնելու համար Ձեզ անհրաժեշտ են՝ 

 

  • թվային ստորագրություն,
  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք։

 

Դիմելու համար անհրաժեշտ է՝

 

  • այցելել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,

  • գրանցվել կամ մուտք գործել անձնական էջ,

  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը,

  • ընտրել հաշվետվության ձևը և լրացնել այն՝ առաջարկվող ցանկերից ընտրելով անհրաժեշտ հաշվետու տարին և հաշվետու ժամանակաշրջանը,

  • լրացնել պահանջվող տվյալները, և հաշվետվությունը կհայտնվի «Անավարտ հաշվետվություններ» բաժնում, որը անհրաժեշտ դեպքերում այն խմբագրելու հնարավորություն է տալիս,  

  • ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված հաշվետվություններ» բաժնում,

  • ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել այն թվային ստորագրությամբ,

  • նորից բեռնել և հանձնել։   

 

Ուշադրություն

Համակարգից օգտվելիս դժվարություններ առաջանալու դեպքում անհրաժեշտ է սեղմել էջի ներքևում գտնվող «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Was this page useful?