This service is only available offline, we are working on an online version
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Լիցենզիաներ
Ստանալ շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության լիցենզիա
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
15 - 20 րոպե
Service cost
100.000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում
Ծառայության մասին

Ինչպես դիմել
Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1. իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
- լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
- տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),
- մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը՝ համաձայն N 4 ձևի,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),
- տնօրինվող տեխնիկայի ցանկը՝ համաձայն N 6 ձևի:
- լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
- անձնագրի պատճենը,
- անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
- տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),
- մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը՝ համաձայն N 4 ձևի,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),
- տնօրինվող տեխնիկայի ցանկը՝ համաձայն N 6 ձևի:
Պետական տուրք
Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության համար պետական տուրքը գանձվում է տարեկան 100.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005166732):
Իրավական ակտեր
Lիցենզավորման գործնթացը կարգավորող իրավական ակտերն են՝
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- « Քաղաքաշինության մասին » ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 774-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:
Ձևաթղթեր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 62-17-01
Service provided by
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Who can apply?
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Filiing duration
15 - 20 րոպե
Service cost
100.000 ՀՀ դրամ
Processing duration
23 աշխատանքային օրվա ընթացքում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 62-17-01
Was this page useful?