BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Agriculture and environment

Դիմել ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրին

Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր
Filiing duration
15 րոպե
Service cost
ըստ պայմանագրի
Processing duration
10 օր

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝ 

Այգու հիմնման նպատակով մինչև վարկի ստացումը ֆինանսական կառույցին և նախարարություն ներկայացնել՝
  • հողատարածքի տեղի, հիմնվող այգու չափերի և պտղատեսակի, տնկման բանաձևի վերաբերյալ տեղեկատվություն, 
  • հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության եզրակացության պատճենը (առավելագույնը 6 ամսվա վաղեմության),


Կենսադինամիկ խաղողի այգու հիմնման դեպքում նաև՝

  • մշակության միջոցառումների նկարագիրը,
  • համայնքի (վարչական շրջանի) ղեկավարի կողմից հաստատված տեղեկատվություն՝ այգեհիմնմանը նախորդող երեք տարիների ընթացքում տվյալ տարածքում մշակված մշակաբույսերի վերաբերյալ։


Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝

Սուբսիդավորվող վարկի համար՝

  • անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն։


Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում նաև

  • կատարվելիք ծախսերի նախահաշիվ։


Աշխատանքների ավարտից հետո ֆինանսական կառույցին ներկայացվող փաստաթղթեր՝

այգի հիմնման դեպքում՝

  • արտերկրից ձեռք բերված կամ տեղական արտադրության տնկանյութի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթ,
  • արտերկրից ձեռք բերված տնկանյութի բուսասանիտարական կարանտին հսկողության ակտ,
  • տնկանյութի ներկրումը հավաստող փաստաթղթեր, տեղական արտադրության դեպքում՝ բուսասանիտարական անձնագիր,
  • այգեհիմնման աշխատանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթեր։


Ընդ որում՝ կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի, ներդրման, ինչպես նաև ջրավազանների կառուցման դեպքում
՝ անհրաժեշտ է ներկայացնել նաև կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և տեղակայման, ինչպես նաև ջրավազանի կառուցման ծախսերը հիմնավորող փաստաթղթեր։


Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի դեպքում՝

  • սածիլի կամ սերմի ներկրումը հավաստող փաստաթղթեր և (կամ) տուփը և (կամ) պիտակը, իսկ տեղական սածիլի արտադրության դեպքում բուսասանիտարական անձնագիր,
  • տեղական սերմերի համար՝ սերմի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթ,
  • արտերկրից ձեռք բերված սածիլի բուսասանիտարական կարանտին հսկողության ակտ,
  • մշակության ծախսերը հիմնավորող փաստաթղթեր:


Ծախսերի մասնակի փոխհատուցման համար՝

Ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝

  • անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  • անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն,
  • փաստաթղթերը,
  • հիմնված այգու թվային լուսանկարները։


Ոռոգման արդիական համակարգերի ներդրման դեպքում՝
ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։


Այս ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ 


1
 Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում

  • 0.5 (յուրաքանչյուր պտղատեսակի համար)-500 հա այգեհիմնում (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը)
  • 0.5 և ավելի հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի ներդրում  կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցում կամ ընդլայնում
  • 0.5-100 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրում
  • 1.0-30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), ցուկինիի (դեղին կամ մուգ կանաչ) և պատիսոնի, քաղցր եգիպտացորենի մշակություն


2
Ծախսերի մասնակի փոխհատուցում

  • 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերում և ներդրում
  • մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցում կամ ընդլայնում 

Ուշադրություն
Ծրագրի շրջանակում 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման (բացառությամբ շարժական համակարգի), կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50 %–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 50%-ը, իսկ միայն ոռոգման արդիական համակարգերի համար գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 60%–ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերի  60 %-ը։

Ոռոգման արդիական շարժական համակարգի ձեռքբերման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի ձեռքբերման արժեքի 50 %–ը, բայց ոչ ավելի քան միավորի հաշվով 7.5 մլն դրամը, ընդ որում յուրաքանչյուր շահառուի տրամադրվող փոխհատուցման հանրագումարը չի կարող գերազանցել 75.0 մլն դրամը

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոս՝

+(374 11) 597 206

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր