BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Սփյուռք

Դիմել վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրին

ՀՀ վերադարձող  քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

ՀՀ վերադարձող  քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կացարանով ապահովում։ Ծրագրի առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին։

 

Ծրագրի երկրորդ բաղադրիչի հիմնական թիրախային խումբը հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներն են, այդ թվում՝

 

  • հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները,
  • օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված ՀՀ քաղաքացիները:

 

Ծրագրի երկրորդ բաղադրիչի շահառու կարող են դառնալ առնվազն մեկ տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ հարկադիր, իսկ առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած այն քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը երեք ամսվա ընթացքում դիմում են ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով, և ՀՀ-ում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն:

 

Ծրագրի շրջանակներում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում կարող են դիմել կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, ովքեր բավարարում են արտերկրում բնակվելու և վերադարձից հետո սահմանված ժամանակահատվածում ծրագրին դիմելու համար նախատեսված պայմաններին և միևնույն ժամանակ համապատասխանում են հետևյալ խոցելի խմբերից առնվազն մեկին՝

 

  • բազմազավակ ընտանիք (4 և ավելի երեխաներ ունեցող).
  • հաշմանդամություն ունեցող անձինք:
 

Դիմելու կարգ

 

Փոխհատուցում ստանալու համար ՀՀ ինչպես հարկադիր, այնպես էլ կամավոր վերադարձած անձը, իսկ ընտանիքի առկայության դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը, դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնի ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Կ. Ուլնեցու 31/3) ։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում
  • դիմողի և նրա ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • վերադարձի վկայական,
  • դատարանի կամ վարչական մարմնի կողմից արտաքսման կամ վտարման վերաբերյալ որոշումները,
  • լրացուցիչ փաստաթղթեր, որոնցով հնարավոր է տեղեկություններ ստանալ արտերկրում գտնվելու և ՀՀ վերադարձի ժամկետների, հաշմանդամության կարգ ունենալու, բազմազավակ լինելու մասին և այլն։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, Վերադարձի և վերաինտեգրման բաժին (հեռ․ + 374 60 275-018)։

«Հայաստան վերադարձած անձանց վերաինտեգրման ուղեցույց»

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` + 374 10 54-69-14, + 374 10 54-69-12
Service provided by
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր