BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Վայրի կենդանիների և առանձին վայրի բույսերի արտահանման մեկանգամյա լիցենզիայի տրամադրում

Վայրի կենդանիներ և առանձին վայրի բույսեր, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում-արտահանման մեկանգամյա լիցենզիայի տրամադրում: Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ և անհետացող վայրի կենդանիների և բույսերի տեսակներ ու դրանց մասեր և (կամ) ածանցյալներ, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում-արտահանման մեկանգամյա լիցենզիայի տրամադրում:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
1,000 ՀՀ դրամ
Processing duration
3 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Լիցենզիայի ձևակերպման համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում՝
·   Լրացված հայտ, հայտի էլեկտրոնային օրինակը,
·   լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,
·   իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը հայտի հետ միասին ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,
·    հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am) տիրույթում,
·  վայրի բույսի կամ կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթուղթը (հավաք, մթերում, գնում, որս և այլն),
·   արտաքին առևտրային գործարք իրականացնելու դեպքում՝ արտահանողի և ներմուծողի միջև պայմանագրի, համաձայնագրի պատճենը, դրանց բացակայության դեպքում՝ կողմերի միջև համագործակցության մտադրության վերաբերյալ որևէ այլ փաստաթղթի պատճենը, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ ներմուծող երկրի համաձայնությունը կամ թույլտվությունը (պատճենը), եթե այդ երկրի օրենսդրությամբ սահմանված է համապատասխան կարգ:
գիտական կազմակերպությունների, կենդանաբանական և բուսաբանական այգիների կողմից գիտահետազոտական, փոխանակման, գենոֆոնդի համալրման, նվիրատվության նպատակով, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով՝ արտահանման առանձնահատկությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1173-Ն և N 1174-Ն որոշումներով սահմանված կարգով:

Ծառայությունը ստանալու հիմքերը

Համաձայն ՀՀ կառավարության 05.02.2015թ. N90-Ն և ՀՀ կառավարության 25.12.2014թ. N1524-Ն որոշումների համապատասխան պահանջների, հաշվի առնելով նաև ԵՏՀ Կոլեգիայի 06.11.2014թ. N199 որոշման դրույթները:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ:
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր